Շատ տարածված իրավիճակ է, երբ տղամարդը չի ցանկանում ամուսնանալ, կամ սիրելիին ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տանել։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված դա։ Գոյություն ունի ՔԿԱԳ չշտապելու հինգ պատճառ։
Դուք չեք հասկացել այն ամենը, ինչ անհարժեշտ է
Դուք ժամանակի ընթացքում ստուգել եք ձեր զգացումները, սակայն տղամարդիկ մշտապես վախենում են, որ ՔԿԱԳ-ի դրոշմակնիքը կարող է շատ բան փոխել իրենց կյանքում. եւ միգուցե ոչ դրական կողմով։ Այս դեպքում զույգերը պետք է ամեն ինչ իմանան, հասկանան եւ գիտակցեն միմյանց եւ նրանց հարաբերությունների մասին..
Դրոշմակնիքը հավատարմության երաշխիք չէ
Ցանկացած կին մտածում է, որ մինչ նրանք ՔԿԱԳ չեն գնացել, ուրեմն տղամարդը կարող է ամեն վայրկյան թողնել նրան։ Հավատացեք, եթե տղամարդը որոշել է լքել ձեզ, ապա նա դա կանի եւ ՔԿԱԳ-ի դրոշմակնիքի առկայության, եւ դրա բացակայության դեպքում։ Ուստի, պետք չէ շտապել հարաբերությունների օրինականացման հարցում։
Արագ հիասթափություն
Կարծիք կա, որ կանայք մշտապես շտապում են օրինականացնել իրենց հարաբերությունները։ Սակայն եվ կանայք, եւ տղամարդիկ այդ քայլի դիմում են մի փոքր մտավախությամբ։ Ուստի, ՔԿԱԳ շտապելիս պետք է լիովին վստահ լինել զգացմունքների մեջ։ Ավելի լավ է ամեն ինչ չեղյալ հայտարարել այսօր, քան ապրել մեկի հետ, ով երջանկություն չի պարգեւում ձեզ։
Կյանքը տոնից հետո
Գեղեցիկ տոն, հրաշալի լուսանկարներ, երկար սպասված ամուսնության վկայական... եվ այս ամենին հաջորդում է ծանր ու դժվար կենցաղը։ Եվ գեղեցիկ երազը վերածվում է դաժան իրականության։ Ուստի, այս տոնին պատրաստվելուց առաջ ժամանակ գտեք եւ մտածեք, թե ինչպես եք ապրելու այս տոնից հետո։ Մտածեք, արդյոք վստահ եք, որ ցանկանում եք մեկ հարկի տակ ապրել տվյալ մարդու հետ։
Հարսանիքը խնդիրների լուծում չէ
ՔԿԱԳ-ը չի լուծի ձեր խնդիրները, եթե դուք հասել եք այն շեմին, որ կամ պետք է ամուսնանաք, կամ բաժանվեք։ Այն փրկություն ու ելք չէ այս իրադրությունից։ Ավելի նախընտրելի է մի պահ հարաբերություններում դադար տալ եւ մի լավ մտածել։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ