«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive NEWS.am STYLE. Եգիպտոսում հայ պարուհի. «Ինձ խաբել եւ շանտաժի են ենթարկել»

12:02, 3 մարտի

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, որ Եգիպտոսում հայտնի պորտապարուհի, ազգությամբ հայ Սաֆինարին ձերբակալել են՝ իբրեւ թե եգիպտական դրոշն անարգելու համար: Մի քանի ժամ անց պարուհուն գրավի դիմաց ազատ են արձակել: NEWS.am STYLE-ը կապ է հաստատել պարուհու հետ՝ կատարվածի իսկությունը պարզելու համար։ Նշենք, որ այս սկանդալը բարձրացել էր դեռեւս անցյալ տարի, երբ նրան կանչել էին հարցաքննության եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար։ Հայտնի պարուհուն մեղադրում էին Եգիպտոսն անարգելու մեջ, քանի որ նա պորտապար էր պարել այս երկրի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Վրդովված քաղաքացիները հայց էին ներկայացրել, որտեղ նշված էր, որ Սաֆինարը այդ հագուստով ելույթ է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգստում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ։ Ի դեպ, Սաֆինարը մեծ համբավ ունի եգիպտացիների շրջանում։ Աղջիկը Եգիպտոս է եկել երկու տարի առաջ, բայց արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ելույթ ունենալ էլիտար հարսանիքների ժամանակ։

Համաձայն տեղի օրենքերի՝ եգիպտական դրոշն անարգելու համար նախատեսված է կամ մինչեւ մեկ տարի ազատազրկում, կամ տուգանք՝ 4000 ամերիկյան դոլարի չափով։

Սաֆինարը պնդում է, որ «բարի մարդիկ» շանտաժի են ենթարկում նրան եւ ցանկանում են ստիպել պարուհուն աշխատել իրենց համար։

«Ամեն ինչ կարգին է, ցանկանում էին հերթական սկանդալը բարձրացնել, բայց միջադեպն արդեն անցյալում է. ես տուգանք վճարեցի։ Այս ամենի պատճառն այն է, որ ես սկսել էի առաջարկներ ստանալ նաեւ լիբանանյան հեռուստաընկերություններից, ելույթների հրավերներ կային նաեւ ԱՄԷ-ից։ Ես հասկանում եմ ինձ նախանձող պարուհիներին. ինչ-որ մի հայուհի գալիս եւ մրցույթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականները, գրավում բոլորի ուշադրությունը եւ կարճ ժամանակահատվածում մեծ համբավ վայելում։ Որոշ «բարի մարդիկ» անգամ Ռուսաստանից էին պարուհիներ կանչում, որ կարողանային ինձ հետ մրցակցություն ստեղծել եւ ինձ դուրս հանել մեդիա դաշտից, բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Եվ այս ամենի հետեւում թաքնված է մի տհաճ պատմություն, որը պայմանավորված  է Եգիպտոս տեղափոխվելիս կնքված պայմանագրով։

Ես եկել եմ Եգիպտոս բարձրակարգ «Nabila» հյուրանոցի գիշերային ակումբում աշխատելու համար։ Ես արաբերեն անգամ մի բառ չգիտեի, իսկ հյուրանոցի  տիրուհին եւ նրա փաստաբանը ինձ մի կեղծ պայմանագիր տվեցին, որի արաբերեն տարբերակում մի բան էր գրված, անգլերեն տարբերակում՝ մեկ այլ։ Ես ստորագրեցի, սկսեցի աշխատել այս ակումբում եւ մեծ ճանաչում ձեռք բերեցի։ Պայմանագիրը վավեր էր մինչեւ 2013թ-ի փետրվարը, սակայն ակումբի սեփականատերը, տեսնելով իմ հաջողությունները, ցանկանում էր, որ ես մշտապես իրենց համար աշխատեի։

Նրանք դատարանում կեղծ թղթեր էին ներկայացրել՝ իբրեւ թե ես ստորագրել եմ մի պայմանգիր, որի վավերականության ժամկետը սպառվում է 2016թ-ին. բոլոր փաստաթղթերը կեղծ էին եւ ինձ կրկին թղթեր էին տվել ստորագրելու՝ ասելվով, որ դրանք իմ բնակության հարցը կարգավորելու համար է, ինչից հետո կրկին մեկ ուրիշ կեղծ պայմանագիր էին պատրաստել (նորից եմ հիշեցնում, որ ես արաբերեն չէի կարողանում կարդալ)։ Ինձ ամբողջ ընթացքում ստում էին՝ ասելով, որ անհանգստանալու կարիք չկա, եւ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Այժմ նրանք պահանջում են, որ ես կրկին աշխատեմ այդ գիշերային ակումբում կամ կես միլիոն դոլար տուգանք վճարեմ։ Բայց ես էլ իմ հերթին եմ հայց ներկայացրել նրանց դեմ։

Ներկայացված բոլոր փաստաթղթերը կեղծ են։ Երբ ես այդ ակումբում էի պարում, նրանք անգամ հարկերը չէին վճարում։ Նրանք փորձում են շանտաժի ենթարկել ինձ, բայց դա իրենց չի հաջողվել եւ չի էլ հաջողվի։ Ես կապացուցեմ ճշմարտությունը։ Ահա հենց սա է պատճառը, որ իմ հանդեպ մշտապես նման թշնամական վերաբերմունք է ցուցաբերվում»,- նշել է պարուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել