Կիրկորովների ընտանիքը վաղուց ի վեր օգնում է «Մանկական Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին։ Մի քանի ամիս առաջ 17-ամյա տղային վերջապես հնարավոր եղավ օգնել. Իսրայելից ժամանած մասնագետները կարողացան պատանու ոտքի երկարացման վիրահատություն կատարել։ Հիշեցնենք, որ 2011թ-ին «Մանկական Նոր ալիք» մրցույթի ժամանակ Անդրանիկի ելույթը ցնցել էր ժյուրիի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովին։ Բեդրոսը Անդրանիկին անվանել էր իր «երկրորդ որդին» եւ խոստացել, որ նա անպայման կգտնի անհրաժեշտ 100 հազար դոլար գումարը՝ նրա գենետիկ հիվանդությունը բուժելու համար, որի պատճառով երեխայի ոսկորները վերջին երեք տարիների ընթացքում դադարել էին աճել։
«Экспресс газета»-ն որոշել է հասկանալ, թե ինչն է Կիրկորովների ընտանիքին կապում հայ համայնքի հետ՝ հատկապես, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։
Լրագրողը պարզել է, որ Ֆիլիպը նույնպես հայ է.
«Ֆիլիպի հայրը հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է, օպերային երգչուհի Բուլղարիայից։ 1915թ-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք փախչել են Հունաստան, ոմանք Բուլղարիա։ Կիրկորյանների ընտանիքը նրանցից մեկն է։ Բուլղարիայում այժմ նրանք բարեկամներ չունեն։ Անգամ արտիստների շրջանում պտտվում է մի կատակ Ֆիլիպի մասին. «հայրիկի եւ մայրիկի միակ որդին եւ մի յուրահատուկ մարդ։ Ինքներդ դատեք. հայրը՝ հայ, մայրը՝ հրեա, իսկ որդին՝ բուլղարացի»,- ասել է «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Ես մի անգամ հարցրեցի, թե ինչու է նա թաքցնում իր ծագումը, չէ որ շատ աշխարհահռչակ հայեր կան՝ Ազնավուր, Լեգրան, Շեր, Ջիգարխանյան, Այվազովսկի..., ինչին նա պատասխանեց. «չեմ կարող հիմա ասել, որ ես հայ եմ, քանի որ երկար տարիներ ասել եմ, որ բուլղարացի եմ։ Մարդիկ ինչ կմտածեն»։ Եվ ես հասկացա, որ կարեւոր է այն, որ նա օգնում է հայերին, թող որ ասի, իբրեւ թե, բուլղարացի է։
Կիրկորովների ընտանիքը ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի կյանքում։ «Բեդրոսի օգնությամբ Նովգորոդում հայկական եկեղեցի կառուցելու համար հող է հատկացվել։ Եվ Բեդրոսը, եւ Ֆիլիպը, չկարողացան նաեւ անտարբեր անցնել Անդրանիկ Ալեքսանյանի կողքով. երեխայի բարդ վիրահատության համար անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրել է հենց Կիրկորովների ընտանիքը»։
Բեդրոս Կիրկորովը նույնպես պատմել է այս դեպքի մասին. «Մենք որոշել էինք 400 հազար ռուբլի փոխանցել երեխայի վիրահատության համար, բայց ասացին, որ եւս 80 հազար դոլարի կարիք կա։ Մենք դիմեցինք հայ գործարարներին, Նարինե Դավթյանին (ով տեւական ժամանակ օգնել է երեխայի ընտանիքին), տեղյակ պահեցինք Հայաստանի առաջին տիկնոջը, ով հիմնադրամ ունի։ Նա խոստացավ օգնել։ Խնդիրն այն էր, որ Անդրանիկը Ուկրաինայի քաղաքացի է։ Ինձ զանգեցին ուկրաինացի լրագրողներ եւ ասացի, թե իբր Անդրանիկը հրաժարվել է «ռուսական» գումարներից։ Ես հասկացա, որ սա սադրանք է. չէ՞ որ երեխան վիդեո-ուղերձ էր ուղարկել, որում շնորհակալություն էր հայտնում ինձ»։
«Անդրանիկը շատ կցանկար տեղափոխվել Ռուսաստան, քանի որ մտադիր է Կոնսերվատորիա ընդունվել»,- իր հերթին ասել է Նարինե Դավթյանը։ Այժմ նրա հասակը 152սմ. է։ Մի քանի շաբաթ առաջ Անդրանիկը սկսել է քայլել։ Սակայն այժմ գումար է հարկավոր վերականգնողական բուժումներ ստանալու համար։ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը անմիջապես արձագանքել ու հանձնարարել է Հայաստանում Բեդրոս Կիրկորովի եւ նրա սաների համերգը կազմակերպել, որից ստացված հասույթը կփոխանցվի Անդրանիկին։ Հուսանք, որ Ֆիլիպի մեջ կարթնանա հայկական ոգին եւ նա կսկսի իր նախնիների հայրենիքի մասին ազգային երգեր կատարել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ