«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆիլիպ Կիրկորով. «Չեմ կարող հիմա ասել, որ հայ եմ»

12:48, 5 մարտի

Կիրկորովների ընտանիքը վաղուց ի վեր օգնում է «Մանկական Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին։ Մի քանի ամիս առաջ 17-ամյա տղային վերջապես հնարավոր եղավ օգնել. Իսրայելից ժամանած մասնագետները կարողացան պատանու ոտքի երկարացման վիրահատություն կատարել։ Հիշեցնենք, որ 2011թ-ին «Մանկական Նոր ալիք» մրցույթի ժամանակ Անդրանիկի ելույթը ցնցել էր ժյուրիի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովին։ Բեդրոսը Անդրանիկին անվանել էր իր «երկրորդ որդին» եւ խոստացել, որ նա անպայման կգտնի անհրաժեշտ 100 հազար դոլար գումարը՝ նրա գենետիկ հիվանդությունը բուժելու համար, որի պատճառով երեխայի ոսկորները վերջին երեք տարիների ընթացքում դադարել էին աճել։

«Экспресс газета»-ն որոշել է հասկանալ, թե ինչն է Կիրկորովների ընտանիքին կապում հայ համայնքի հետ՝ հատկապես, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։

Լրագրողը պարզել է, որ Ֆիլիպը նույնպես հայ է.

«Ֆիլիպի հայրը հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է, օպերային երգչուհի Բուլղարիայից։ 1915թ-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք փախչել են Հունաստան, ոմանք Բուլղարիա։ Կիրկորյանների ընտանիքը նրանցից մեկն է։ Բուլղարիայում այժմ նրանք բարեկամներ չունեն։ Անգամ արտիստների շրջանում պտտվում է մի կատակ Ֆիլիպի մասին. «հայրիկի եւ մայրիկի միակ որդին եւ մի յուրահատուկ մարդ։ Ինքներդ դատեք. հայրը՝ հայ, մայրը՝ հրեա, իսկ որդին՝ բուլղարացի»,- ասել է «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գերման Անանյանցը։

«Ես մի անգամ հարցրեցի, թե ինչու է նա թաքցնում իր ծագումը, չէ որ շատ աշխարհահռչակ հայեր կան՝ Ազնավուր, Լեգրան, Շեր, Ջիգարխանյան, Այվազովսկի..., ինչին նա պատասխանեց. «չեմ կարող հիմա ասել, որ ես հայ եմ, քանի որ երկար տարիներ ասել եմ, որ բուլղարացի եմ։ Մարդիկ ինչ կմտածեն»։ Եվ ես հասկացա, որ կարեւոր է այն, որ նա օգնում է  հայերին, թող որ ասի, իբրեւ թե, բուլղարացի է։

Կիրկորովների ընտանիքը ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի կյանքում։ «Բեդրոսի օգնությամբ Նովգորոդում հայկական եկեղեցի կառուցելու համար հող է հատկացվել։ Եվ Բեդրոսը, եւ Ֆիլիպը, չկարողացան նաեւ անտարբեր անցնել Անդրանիկ Ալեքսանյանի կողքով. երեխայի բարդ վիրահատության համար անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրել է հենց Կիրկորովների ընտանիքը»։

Բեդրոս Կիրկորովը նույնպես պատմել է այս դեպքի մասին. «Մենք որոշել էինք 400 հազար ռուբլի փոխանցել երեխայի վիրահատության համար, բայց ասացին, որ եւս 80 հազար դոլարի կարիք կա։ Մենք դիմեցինք հայ գործարարներին, Նարինե Դավթյանին (ով տեւական ժամանակ օգնել է երեխայի ընտանիքին), տեղյակ պահեցինք Հայաստանի առաջին տիկնոջը, ով հիմնադրամ ունի։ Նա խոստացավ օգնել։ Խնդիրն այն էր, որ Անդրանիկը Ուկրաինայի քաղաքացի է։ Ինձ զանգեցին ուկրաինացի լրագրողներ եւ ասացի, թե իբր Անդրանիկը հրաժարվել է «ռուսական» գումարներից։ Ես հասկացա, որ սա սադրանք է. չէ՞ որ երեխան վիդեո-ուղերձ էր ուղարկել, որում շնորհակալություն էր հայտնում ինձ»։

 «Անդրանիկը շատ կցանկար տեղափոխվել Ռուսաստան, քանի որ մտադիր է Կոնսերվատորիա ընդունվել»,- իր հերթին ասել է Նարինե Դավթյանը։ Այժմ նրա հասակը 152սմ. է։ Մի քանի շաբաթ առաջ Անդրանիկը սկսել է քայլել։ Սակայն այժմ գումար է հարկավոր վերականգնողական բուժումներ ստանալու համար։ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը անմիջապես արձագանքել ու հանձնարարել է Հայաստանում Բեդրոս Կիրկորովի եւ նրա սաների համերգը կազմակերպել, որից ստացված հասույթը կփոխանցվի Անդրանիկին։ Հուսանք, որ Ֆիլիպի մեջ կարթնանա հայկական ոգին եւ նա կսկսի իր նախնիների հայրենիքի մասին ազգային երգեր կատարել»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել