Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք մի հետաքրքիր հոդված, որը խորհուրդ կտանք կարդալ, իսկ հետո մտորել դրա մասին։
Մի կին աշխատում էր հիվանդացնում եւ հետեւում ու խնամում էր այն մարդկանց, ում ապրելու հաշված օրեր կամ ժամեր են մնացել։ Նա խոսել է հիվանդների հետ եւ իր ուսումնասիրությունների արդյունքում մի յուրօրինակ վարկանիշային աղյուսակ է կազմել, թե ինչի մասին են զղջում մարդիկ մահվան մահճում։
1. Զղջում եմ, որ ապրել եմ այնպիսի կյանքով, ինչպես ուրիշներն են ակնկալել, ոչ թե այնպես, ինչպես ես եմ ցանկացել
Սա բավականին տարածված ափսոսանք է մահվան եզրին կանգնած մարդկանց շրջանում։ Նրանք հասկանում են, որ իրենց կյանքն ավարտված է, նրանք կարող են ետ նայել եւ տեսնել, որ իրենց երազանքները մնացել են անկատար։ Ուստի, շատ կարեւոր է կյանքը ապրել՝ կատարելով սեփական ցանկությունը, իրագործելով սեփական երազանքներն ու նպատակները։
2. Զղջում եմ, որ այդքան շատ եմ աշխատել
Այս ափսոսանքը զգացել են բոլոր տղամարդիկ, ում խնամել է կինը։ Նրանք կարոտում էին իրենց երիտասարդ տարիները, հարաբերությունները։ Նրանք ափսոսել են, որ իրենց ամբողջ կյանքը նվիրել են միջոցներ փնտրելուն, գումար աշխատելուն եւ պահանջները բավարարելուն։
3. Զղջում եմ, որ համարձակություն չեմ ունեցել զգացմունքներս արտահայտել
Շատ մարդիկ զսպել են իրենց զգացմունքները՝ մյուսների հետ հարաբերությունները պահպանելու համար։ Արդյունքում, նրանք ընտելացել են իրենց նոր կարգավիճակին եւ չեն ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Սակայն զգացմունքները կառավարելու եւ ճնշելու փոխարեն կարելի է ազատվել բարդ եւ անառողջ հարաբերություններից։
4. Զղջում եմ, որ չեմ պահպանել իմ ընկերությունը
Սովորաբար կան մարդիկ , ովքեր այնքան տարված են աշխատանքով եւ գումար վաստակելով, եւ չեն տեսնում, որ կորցնում են իրենց ընկերներին եւ թանկարժեք ընկերությունը։ Սակայն մահվան մահճում նրանք հասկանում են, որ պատշաճ վերաբերմունք, բավարար ժամանակ չեն տրամադրել ընկերներին եւ չեն արժեւորել իրենց հարաբերությունները։ Նրանք ցանկանում են օգտակար լինել նրանց, ում սիրում են, սակայն ավաղ արդեն շատ հիվանդ ու հյուծված են...
5. Զղջում եմ, որ ինքս ինձ թույլ չեմ տվել երջանիկ ապրել
Սա նույնպես բնորոշ է եղել բոլորին։ Շատերն անգամ մինչեւ կյանքի վերջ չեն հասկացել թե որն է իրենց երջանկությունը։ Նրանք գիտակցում են, որ կյանքի գերին են դարձել եւ մոռացել են երջանկության մասին։ Այս մարդիկ խոստովանվում են, որ միշտ ձեւացրել են, որ գոհ ու երջանիկ են իրենց կայնքից, սակայ իրականում այդպես չի եղել...
Աղբյուրը՝ soul-space.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների