Մեզանից յուրաքանչյուրը փողոցում քայլելիս, այգում զբոսնելիս կամ երթուղային նստելիս հանդիպում է տասնյակ անծանոթների: Երբեմն անծանոթները վերածվում են ծանոթների, երբեմն` ոչ: Կախված է իրավիճակից: Իսկ ի՞նչ կասեք անծանոթների հետ թեյախմության մասին: Շուտով երեւանցիները նաեւ այդ հնարավորությունը կունենան: Մայրաքաղաքում նոր նախաձեռնություն է հասունանում, որը հենց այդպես էլ կոչվում է` «Թեյ անծանոթների հետ»: Նախաձեռնության հեղինակ Արտյոմը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց թեյախմության գաղափարի եւ այն իրականացնելու որոշման մասին:
Արտյոմի խոսքով` կա մի լեգենդ, ըստ որի` հայտնի չինացի գրող Պու Սունլինը օրերից մի օր թեյարան էր բացել, սակայն հաճախորդներից երբեք գումար չէր վերցնում: Ճամփորդներին եւ այցելուներին անվճար հյուրասիրելով բարձրորակ թեյատեսակներով` նա խնդրում էր միայն, որ իրենք որեւէ հեքիաթ կամ հետաքրքիր պատմություն պատմեն իրենց կյանքից: Ասում են, որ, ոգեշնչվելով այս պատմություններից, Պու Սունլինը հետագայում բազում պատմվածքներ է գրել, որոնք հայտնի են դարձել ամբողջ Չինաստանում:
«Մենք նպատակ չունենք գիրք կամ պատմվածքներ գրել: Ավելի շատ ձգտում ենք ջնջել անծանոթ մարդկանց միջեւ գոյություն ունեցող արհեստական պատնեշները եւ միավորել մարդկանց: Այո', ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, բայց դա ամենեւին չի խանգարում ինձ ձեզ թեյ հյուրասիրել կամ մի փոքր զրուցել, անգամ եթե մեր ուղիները էլ երբեք չեն հատվի: Անծանոթ լինելու փաստը, իմ կարծիքով, չպիտի խոչընդոտ լինի, եթե մի մարդ մյուսին մի լավ բան է ուզում անել»,-ասաց Արտյոմը` պատմելով նաեւ, թե ինչպես իր մոտ ծագեց անծանոթների հետ թեյ խմելու գաղափարը.
«Փողոցներով քայլելիս ինչքան անծանոթ մարդ ենք տեսնում, բայց, հավանաբար, երբեք չենք մտածում, որ ամեն մարդ մի պատմություն է, ճակատագիր: Եվ մենք ոչ մի բան չգիտենք իրենց մասին: Այսպես ծագեց այս գաղափարը. դուրս գալ փողոցներ, այգիներ, անծանոթ մարդկանց թեյ հյուրասիրել, զրուցել իրենց հետ եւ, եթե դեմ չեն, մի փոքր պարբերությունով պատմել իրենց մասին: Թող մյուսներն էլ իմանան: Անտեսանելի կապեր կստեղծվեն մարդկանց միջեւ, ու, միգուցե, աշխարհը մի քիչ ավելի բարի կդառնա: Չգիտեմ: Ուտոպիստական է հնչում»:
«Թեյ անծանոթների հետ» նախաձեռնության մեկնարկը կտրվի այս շաբաթ` մարտի 21-ին, Սիրահարների այգում, եւ կունենա շարունակական բնույթ: Նախաձեռնության հեղինակի խոսքով` 1-2 շաբաթը մեկ դուրս են գալու Երեւանի այգիներ եւ մարդկանց թեյ են հյուրասիրելու: «Բայց Երեւանով չենք սահմանափակվելու, այցելելու ենք Հայաստանի այլ քաղաքներ եւ գյուղեր եւ թեյ ենք խմելու մարդկանց հետ»,-նշեց նա:
Իսկ, արդյոք, պատրա՞ստ են երեւանցիները թեյ «կիսել» անծանոթների հետ.
«Իսկ ինչո՞վ է մեր հասարակությունը տարբեր ուրիշներից: Լինի դա Ֆիլիպիններում, Գերմանիայում, Ուրուգվայում, թե ուրիշ տեղ, մարդ ենք չէ՞ բոլորս: Ապրում ենք մի երկնքի տակ, մի մոլորակի վրա: Եկեք պատնեշներ չստեղծենք մեր ու մյուսների միջեւ: Ժամանակը ցույց կտա` կստացվի՞ իրականացնել նախագիծը, թե՞ ոչ: Մենք գնալու ենք նստենք մի այգում եւ թեյ խմենք, իսկ թե կուզի որեւէ մեկը միանալ մեզ, թե ոչ, դա արդեն յուրաքանչյուր մարդու/անցորդի/անծանոթի ընտրությունն է: Միեւնույն է` թեյի համը դրանից չի փոխվի»,-եզրափակեց Արտյոմը:
Պատրաստեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում