Կանացի սխալները սիրային հարաբերություններում մեծապես ազդում հարաբերությունների ընթացքի եւ հետագա զարգացման վրա։ Սովորաբար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փորձում են գտնել իրենց «իդեալ»-ին համապատասխան տղամարդու, իսկ երբ նա որոշակիորեն չի համապատասխանում իրենց ստեղծած կերպարին, նրանց սկսում են լրացնել կամ փոխել տղամարդուն, ինչն էլ հանգեցնում է հարաբերությունների վատթարացմանը։
Սխալ 1 – ակնկալիքներ
Կինն ակնկալում է, որ տղամարդը պետք է կատարի իր բոլոր ցանկությունները, սակայն չէ՞ որ դա պարզապես նրա ցանկությունը, երեւակայությունն ու ակնկալիքն է։ Տղամարդը ռեալ մտածելակերպ ունեցող անձ է։ Նա չի կարող իրականացնել ձեր ցանկությունը միայն այն բանի համար, որ դուք ուզում եք դա։ Իսկ կնոջը ոչ թե հետաքրքրում է արարքի իրականացումը, այլեւ տղամարդու կատարել-չկատարելը։ Բացի այդ, երբ կինը մի բան է խնդրում, նա մերժման եւ հիասթափության պատրաստ չէ։ Սակայն նա պետք է կարողանա ճանաչել իր ընտրյալին եւ հասկանա, թե ինչ կարելի է ակնկալել տղամարդուց։ Հարգելի կանայք, մի սպասեք, որ տղամարդը ստվերի նման հետեւելու է ձեզ. նա իր անձնական, առանձին կյանքն ունի։
Սխալ 2 – կախվածություն տղամարդուց
Տղամարդուց կախվածություն առաջանում է այն ժամանակ, երբ կինը ոչ միայն սեր է պահանջում նրանից, այլ փորձում է նրա միջոցով հոգալ իր ծախսերը։ Նա ոչ թե սիրող էակ, այլ նյութական պահանջները բավարարող մեկին է փնտրում։ Սակայն նման կանայք «խաղալիք» են դառնում տղամարդու համար, ում կարելի է օգտագործելի եւ դեն նետել։ Անկեղծ ու առողջ հարաբերություններ ստեղծելու համար կինը պետք է հավասար լինի իր զուգընկերոջը եւ չհայտնվի կախյալ վիճակում։
Սխալ 3– մանիպուլյացիա
Ինչ-որ մի բան ստանալու եւ իր պահանջները կատարելու համար կինը մանիպուլյացիայի է ենթարկում տղամարդուն։ Նա սկսում է վիրավորվել, նեղանալ, լեկցիաներ կարդալ՝ մոռանալով, որ իր առջեւ կանգնած է հասուն եւ կայացած տղամարդ։ Եթե կինը «մայրիկ է» դառնում տղամարդու համար, ապա նա էլ վերածվում է նրա «որդու», ով արդեն մանկամտորեն է վերաբերում հարաբերություններին եւ պատասխանատու չէ դրանց համար։ Ահա հենց այդ պատճառով, կինը ժամանակի ընթացքում կհասկանա, թե ինչպիսի փոքրիկ եւ ոչ կարեւոր դեր ունի տղամարդու կյանքում։ Հասուն տղամարդկանց դուր չի գալիս, որ սիրելին ձեւացնում է իրեն «փոքրիկ մի աղջնակ», ում «հայրիկ է» հարկավոր՝ իր մասին հոգ տանելու եւ ապահովելու համար։ Սա վկայում է այն ամսին, որ ձեր հարաբերությունները անառողջ են, քանի որ վաղ թե ուշ տղամարդուն ձանձրացնելու է «հոր» կամ «որդու» կերպարում լինելը։ Տղամարդն իր կողքին կին է ուզում տեսել, ոչ թե «երկրորդ մայրիկ» կամ «դուստր»։Միայն այս դեպքում հարաբերությունները առողջ եւ ներդաշնակ կլինեն։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը