«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան էսքիզներ. Պուշկինի այգին

21:14, 27 մարտի

Հիշում եմ՝ հեռավոր անցյալում՝ դպրոցական տարիներին, մենք դասերից փախչում եւ գնում էինք Պուշկինի այգի։ Ամբողջ դասարանով։ Հավանաբար, Երեւանի կենտրոնում ապրող այդպիսի բնակիչ չկա, ով դասից չի փախչել եւ չի գնացել հենց այս այգին, որն այն ժամանակ այնքան էլ բարեկարգված չէր՝ սալիկները քանդված ու դուրս եկած էին, մանկական ընդամենը 2-3 ատրակցիոն կար, որոնք երբեք չէին աշխատում. համենայնդեպս,  իմ դպրոցական տարիներին։ Բացի այդ, այնտեղ կարելի էր հանդիպել տատիկների, ովքեր փայտիկով սառնաշաքար էին վաճառում։ Այս սառնաշաքարների համը դեռ իմ բերանում է, եւ ես այն շատ լավ եմ հիշում։ Հատկապես մեծ պահանջարկ էին վայելում վառ գույները՝ մանուշակագույնը, կարմիրը եւ կանաչը։ Սակայն դրանք հազվադեպ հանդիպող երեւույթներ էին։ Նման գունավոր սառնաշաքարները մի քանի կոպեկով ավելի թանկ արժեին. եթե չեմ սխալվում 10-15։ Լեզուդ ներկվում էր համապատասխանաբար այդ գույնի սննդային գունանյութով (հուսամ՝ սննդային էր)։ Սա իմ ամենասիրելի քաղցր հաճույքն էր, քանի որ արգելված էր ինձ համար։ Սակայն մի՞թե կեղտոտ փայտիկները, տատիկների հիգիենան, կաթսաների մաքրությունը (որոնց մեջ պատրաստվում էին այդ հեքիաթային սառնաշաքարները) կարող էին կանգնեցնել մեզ։ Ինչպիսի հիացմունք եւ երջանկություն էր պարգեւում այն վախի զգացումը, որ հնարավոր է «բռնացնեն» քեզ «սխալ» արարք կատաելիս։ Հավատացեք, այժմյան ոչ մի չուպա-չուպս չի կարող համեմատվել մեր մանկության «շաքարաքլոր»-ի հետ։ Հիմա նման սառնաշաքարներ չեն պատրաստում։ Շաքարը, ջուրը եւ անգամ տատիկները նույնը չեն։ Սակայն ամենակարեւորը չկա դավադրության եւ գաղտնիության զգացումը, որն առկա էր հեռավոր մանկության տարիներին...

Ես շատ էի սիրում պտտվել Պուշկինի այգիով, քանի որ այստեղ հեշտությամբ կարելի էր թաքնվել կողմնակի մարդկանցից ու նրանց հայացքներից՝ ընդ որում, լինելով տեսադաշտում։ Մեծ սալիկներ, որոնց ասես ինչ-որ հրաբուխ էր դուրս հանել, սերտաճած թփեր, կոտրված նստարաններ, խոտերով ծածկված ցայտաղբյուր՝ սառնորակ ջրով... Այո, այն ժամանակ այս այգին բարեկարգված չէր, բայց շնչում էր, խորհրդավոր էր ու հանելուկներով լի։ Այստեղ համբուրվելու էին շտապում սիրահարները, քանի որ այն ժամանակ այգում շատ թաքստոցներ կային։ Իսկ քանի երեւանցիներ են բեղմնավորվել հենց այս այգու գրկում։ Այս մասին, հավանաբար, գիտեն միայն գաղտնի գործակալ-ծառերը, բայց դրանք իրենց սրտում կպահեն այդ եւ շատ այլ՝ ավելի տխուր գաղտնիքներ. չէ՞ որ այս այգու փոխարեն նախկինում գերեզմանոց է եղել։ Ասում են, որ անգամ այգու՝ վերջին անգամ կատարված բարեկարգման աշխատանքների ժամանակ, բանվորները մահացած մարդկանց մնացորդներ են գտել։ Չնայած հնարավոր է, որ սրանք հերթական պարապ խոսքերն ու քննարկումներն են, բայց հենց դրանք էլ այգուն նման յուրօրինակ հմայք են հաղորդում։ Ահա հենց այսպես են ծնվում քաղաքի մասին լեգենդները եւ Պուշկինի այգին դրանցից մեկն է...

Այսօր Պուշկինի այգին հիշեցնում է անգլիական ջենթլմենների մի այգի։ Բավականին գեղեցիկ, քաղաքակիրթ, խնամված գազոններով, արահետներով եւ նստարաններով։ Այժմ այն անվանում են Սիրահարների այգի։ Բայց ավաղ, գործակալ-ծառերը այլեւս չեն կարող թաքցնել սիրահարներին հետաքրքրասերների աչքերից։ Եվ երիտասարդ Ռոմեոներն ու Ջուլիետները սահմանափակվում են միայն ձեռք ձեռքի բռնելով... «Անսանձ վայրենությանը» փոխարինելու է եկել «քաղաքակրթությունը»... Իմ մանկության այգին այլեւս չկա... Եվ ես տխրում եմ։ Ցանկանում եմ ետ բերել իմ մանկության Պուշկինի այգին՝ իր քանդված սալիկներով, չգործող ատրակցիոններով եւ փարթամ բուսականությամբ... Ճիշտ է, հոգուս խորքում հասկանում եմ, որ Սիրահարների այգին էլ իր հերթին դարձել է մեկ այլ սերնդի մանկության անբաժանելի մասնիկը։ Եվ ես հուսով եմ, որ այն նրանց մոտ նույնքան ջերմ զգացմունքներ է առաջացնելու, ինչպես Պուշկինի այգին՝ ինձ մոտ։

 

Էմմա Օ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել