Ձվարանների հեռացման վիրահատությունից հետո պապարացիները հայտնի դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլիին «բռնացրել են» իր մեքենայի մեջ Լոս Անջելեսի մոտակայքում։
Նշենք, որ երեկ Անջելինա Ջոլին The New York Times-ին պատմել էր, որ վիրահատության միջոցով հեռացրել է իր ձվարանները։
Հայտնի դերասանուհի, ռեժիսոր եւ ՄԱԿ-ի դեսպան Անջլինա Ջոլին 2014թ-ի մայիսի վերջին բոլորին ցնցեց՝ պատմելով, որ կրկնակի մաստեկտոմիա էր արել քաղցկեղից խուսափելու համար։ Իսկ այսօր հայտնի է դարձել, որ դերասանուհին եւս մեկ նման վիրահատության է դիմել՝ հեռացնելով ձվարանները։
«Ես չեմ այլեւս կարող երեխաներ ունենալ, քանի որ հեռացրել եմ իմ ֆալոպյան փողն ու ձվարանները՝ թողնելով արգանդը, քանի որ իմ հարազատներից ոչ մեկը այդ օրգանի հիվանդությամբ չի տառապել։ Սակայն լիովին անհնար է նվազեցնել քաղցկեղ ձեռք բերելու վտանգը, սակայն ես փորձելու եմ բարձր պահել իմ իմունային համակարգը։ Իմ այս քայլով ես ցանկանում էի, որ այս կարգավիճակում գտնվող կանայք նույնպես տեղեկացված լինեն, որ կարող են դիմել այս մեթոդի օգնությանը։ Ես նաեւ հայտարարել էի, որ անպայման կտեղեկացնեմ իմ հաջորդ վիրահատության՝ ֆալոպյան փողի եւ ձվարանների հեռացման մասին»,- ասել է Ջոլին։
Դերասանուհին նաեւ նշել է, որ նա այս ամենին շատ հանգիստ է վերաբերում, քանի որ «դա իմ կյանքի մի մասն է եւ սարսափելի ոչինչ չկա»։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ