Անկեղծ ասած՝ առաջիկա կինո-ուրբաթն այնքան էլ ուրախալի չի լինի կինոսերների համար, քանի որ «Երկրպագու» եւ « Ժամանակի մեքենա ջակուզիում 2» ֆիլմերի պրեմիերաները դժգոհության տեղիք կտան։
Այո, փոքր-ինչ հիասթափություն կապրեք «Երկրպագու» (The Boy Next Door) ֆիլմը դիտելիս, որտեղ ամենագրավիչը գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսն է։ Ֆիլմի սցենարն այնքան պրիմիտիվ եւ կանխատեսելի է, որ անգամ Լոպեսի մասնակցությամբ սիրային տեսարանները ոչ մի զգացմունք չեն առաջացնում դիտողի մոտ։ Կլերը (Լոպես) գրականության ուսուցչուհի է, ով ամուսնալուծված է եւ ունի դեռահաս որդի։ Իմանալով, որ ամուսինը դավաճանում է իրեն՝ նա բաժանվում է։ Եվ հենց այս նույն ժամանակահատվածում նրա տան հարեւանությամբ բնակություն է հաստատում 20-ամյա խելացի, խորամանկ, հմայիչ մի տղա, ով միանգամից կարողանում է մտերմանալ եւ Կլերի, եւ նրա որդու հետ։ Դժվար չէ գուշակել, որ սիրտը կոտրված եւ վիրավորված կինը հայտնվում է երիտասարդի անկողնում։ Բուռն եւ թեժ գիշեր անցկացնելուց հետո Կլերը, բնականաբար, զղջում է իր արարքի համար, սակայն նրա նորաթուխ սիրեկանը չի ցանկանում այդքան շուտ մոռանալ նրանց սիրային գիշերը։ Նա մոլագարի նման հետապնդում է Կլերին։ Մնացածը, կարծում եմ, պատմելու կարիք չկա։
«Ժամանակի մեքենա ջակուզիում 2» կատակերգությունն այնքան գռեհիկ եւ պրիմիտիվ է, որ իմ կարծիքով չարժե անգամ ժամանակ վատնել այն դիտելու համար։ Ֆիլմի հումորը բավականին ցածր մակարդակի է։ Ֆիլմում կարելի է տեսնել փսխումներ, արյուն եւ սերմնահեղուկ։ Ամեն ինչ արված է ամերիկյան ցածրորակ կատակերգությունների ավանդույթներին համաձայն։ Երեք ընկեր որոշում են փրկել իրենց ընկերոջը, ով երեկույթի ժամանակ շատ լուրջ վնասվածք է ստացել աճուկի շրջանում։ Դրա համար նրանք փորձում են ետ գնալ անցյալ, բայց հայտնվում են ապագայում...
Միակ ֆիլմը, որը կարելի է դիտել առաջիկա ուրբաթ՝ չխնայելով ոչ գումար, ոչ էլ ժամանակ, «Գառնուկ Շոնը» մուլտֆիլմն է։ Հետաքրքիր պատմություն գառնուկ Շոնի արկածների մասին։ Գառնուկ Շոնը համարվում է իր հոտի առաջնորդը։ Նա մշտապես իր գառնուկ-եղբայրների հետ հայտնվում է զավեշտալի իրավիճակներում՝ վեր ու վար անելով հարազատ ֆերմայում։ Նրանք մշտապես պտտվում են Բիցեր անունով հովվաշան շուրջը։ Վերջինս հաճախ կանգնեցնում է Ֆերմերին, ով փորձում է պարզել, թե ինչ է կատարվում իր բացակայության ժամանակ։
Ֆիլմը հարուստ է ծիծաղաշարժ տեսարաններով, բոլոր կերպարները շատ հմայիչ ու գեղեցիկ են, կարելի անգամ ասել՝ ոճային, որոնց անհնար է չսիրահարվել։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը