ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա որքան հնարավոր է շատ լինել ձեզ հետ եւ ավելի շատ մասնակցություն ունենալ ձեր կյանքում: Եթե դուք դեմ եք վերջինին, ապա կարող եք միանգամից սիրելիին ասել այդ մասին:
ՑԼԵՐ
Այսօր դուք աչքի կընկնեք բացառիկ մոռացկոտությամբ: Այո, ձեր սիրելին նախանձելի իրավիճակում չի լինի, քանի որ ստիպված կլինի կառավարել ձեր ամեն մի քայլը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին չի հասկանա, թե դուք իրենից ինչ եք ցանկանում եւ ինչի համար եք նեղանում նրանից: Ավելի լավ է` խուսափեք ակնարկներից եւ ամեն ինչ ուղիղ ասեք նրան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ այնպիսի բան կասին, որը տհաճ կլինի լսելը: Աստղերը հուշում են միանգամից ասել նրան ձեր դժգոհության մասին, որպեսզի խուսափեք հետագայում միմյանց սխալ հասկանալուց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, որ դուք ավելի լավն եք, քան իրականում երեւում եք: Դա նշանակում է, որ նա ձեզ իր ձեռքերի վրա կտանի եւ կհամարի աշխարհում ամենալավը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին իրեն ցույց կտա ձեզ համար անսպասելի կողմից, եւ դուք ստիպված կլինեք փոխել նրա հանդեպ ձեր վերաբերմունքը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ պատասխանատու օր է: Ձեզ փորձություններ են սպասվում, որոնք դուք կարող եք հաղթահարել սիրելիի օգնությամբ, քանի որ միայնակ ձեզ շատ դժվար կլինի, կարելի է ասել նաեւ` անհնարին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր չարժե ամեն բանի լուրջ վերաբերել, անգամ աստղերի հուշումներին: Աշխատեք հավատալ միայն ձեզ եւ ձեր զգացմունքներին եւ ուշադրություն չդարձնել այլոց խոսքերին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելիի պահվածքն անկանխատեսելի եւ անբացատրելի կլինի: Դուք ստիպված կլինեք մեծ ջանքեր եւ ուժ գործադրել, որպեսզի հասկանաք, թե նա, ով այդքան հարազատ ու մոտ մարդ է ձեզ, ինչպես կարող էր ձեզ հետ նման կերպ վարվել:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր լավ օր է հիշողությունների գիրկն ընկնելու եւ ընկերների հետ զվարճանալու համար: Նրանք, ովքեր այնքան երիտասարդ են, որ դեռ չեն հասցրել հիշողություններով հարստանալ, կարող են ռետրո` հին ոճով երեկույթ կազմակերպել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին նույնպես մարդ է եւ ձեր պես անհանգստանում է կատարվող իրադարձությունների համար, պարզապես դուք երբեմն մոռանում եք այդ մասին` պարփակվելով ձեր ներաշխարհում: Այսօր աստղերը հուշում են առավել ուշադիր լինել ձեր սիրելիի անհանգստությունների հանդեպ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ ընտանեկան խնդիրներ են սպասվում, հատկապես` երեխաների հետ: Թե որքան հաջող կկարողանաք դուրս գալ ստեղծված իրավիճակից, կախված է ձեր ազատ ժամանակից եւ վճռականությունից:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով