«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Իմ երազանքը կատարվեց». Լուիզա Գրագատի

20:30, 30 մարտի

Ինչպես ասել է Արա Գյուլերը. «Ֆոտոգրաֆեն է ճիշտը:  Անիգա արվեստ չէ, անիգա պատմություն է»։
Լուսանկարիչ Լուիզա Գրագատին շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ։ Մարտի 29-ին լուսանկարչուհին ներկայացրեց իր 10 տարավա լավագույն եւ հետաքրքիր աշխատանքները։

«Ինձ համար լուսանկարչությունը ամեն ինչ է, չեմ կարող ինձ պատկերացնել առանց լուսանկարչական ապարատի։ Եղել են դեպքեր, որ գնացել եմ ինչ-որ տեղ, հետս  չվերցնելով ապարատը, եւ պահի տակ այնպիսի կադր եմ տեսել, որ ինձ չեմ ներել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լուիզան։

Ցուցահանդեսը «Սեւ եւ սպիտակ» խորագրով էր։ Լուսանկարչուհին ցուցահանդեսին ներկայացրել էր ինչպես հայտնի,  այնպես էլ  ոչ հայտնի մարդկանց լուսանկարները։ Նրա խոսքով. «Սեւ եւ սպիտակ լուսանկարներում մարդու հայացքն ավելի արտահայտիչ է։ Այդ պատճառով էլ ներկայացված լուսանկարները սեւ եւ սպիտակ են»։

«Վերջին տարիներին, սովորաբար, միայն մարդկանց եմ լուսանկարում»,- նշեց նա՝ ավելացնելով,- «Ես ամեն բանից կարող եմ ոգեշնչվել՝ ծառ, թուփ, հայացք, երաժշտություն եւ այլն։ Տարիների ընթացքում նկատում եմ փոփոխություններ աշխատանքումս՝ նոր զգացումներ, նոր էներգիա։ Ժամանակի ընթացքում մարդու աշխարհայցքը փոխվում է, որն էլ արտահայտվում է արվեստի մեջ»։

Լուիզայի ֆեյսբուքյան էջից կարող ես ենթադրել, որ նա սիրում է լուսանկարվել։ Բայց Լուիզան նշեց, որ սովորաբար իր ընկերների առաջարկությամբ է լուսանկարվում. «Ինքս իմ կամքով երբեք չեմ նկարվել։ Դա իմ ընկերներն են նկարել։ Ինձ համար ավելի լավ է նկարեմ, քան նկարվեմ»։

Հարցին՝ թե ինչ տպավորություններ ունի ցուցահանդեսից հետո, նա պատասխանեց. «Տպավորություններս շատ են, ինձ համար շատ կարեւոր է, թե ինչպես է դատում այն մարդը, ում ես նկարել եմ։ Շատ լավ կարծիքներ լսեցի նրանց կողմից։ Շնորհակալ եմ բոլորին, որ այդ օրը կողքիս էին։ Այդ օրը երկար կմնա իմ հիշողության մեջ։ Ես համարում եմ, որ իմ երազանքը կատարվեց»։

Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն մեզ հետ զրույցում նշեց. «Լուիզայի հետ շատ եմ աշխատել։ Նա իմ հաղորդման լուսանկարիչն էր։ Կարողանում էր ճիշտ պահին որսալ կադրը։ Բայց նաեւ կցանկանայի Լուիզային որպես մարդ տեսակը բացահայտել։ Նա շատ դրական անձնավորություն է։ Նրա հետ հետաքրիքր էր անցնում մեր ամեն նկարահանումը»։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել