Վերջերս տեղեկացրել ենք, որ System Of A Down-ը հաստատել է նոր ալբոմ ձայնագրելու մասին լուրերը։ Madcap Music Review-ին տված հարցազրույցի ժամանակ խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանը ասել է, որ System Of A Down խմբի անդամները սկսել են նոր երգեր ձայնագրել։ Նշենք, որ System Of A Down-ն իր վերջին «Hypnotize» ալբոմը թողարկել է 2005թ-ին, որը բրիտանական Billboard 200 վարկանիշային աղյուսակում հայտնվել է 15-րդ տեղում։
Billboard-ին տված հարցազրույցի ժամանակ խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը նույնպես հաստատել է նոր ալբոմի ձայնագրման մասին տարածված լուրերը.
«Այժմ մենք զբաղված են համաշխարհային շրջագայության աշխատանքներով, բայց երբ այն ավարտվի, հնարավոր է նոր ալբոմ ձայնագրենք։ Միգուցե շրջագայության ընթացքում նոր երգեր ծնվեն»,-նշել է Ջոնը։
Ջոն Դոլմայանը նաեւ խոսել է խմբի համաշխարհային շրջագայության մասին։ Ինչպես հայտնի է, System of a Down խումբը ապրիլի 6-ին մեկնարկում է իր «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում livestream ռեժիմով (ամբողջ աշխարհը կարող է առցանց հետեւել համերգին)։
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սկսվելու շրջագայությունը։ Ես շատ ոգեւորված եմ, քանի որ վերջին համերգը նախատեսված է Հայաստանում։ Որպես հայ եւ որպես երաժիշտ՝ սա շատ խորհրդանշական է ինձ համար։ «Wake Up The Souls Tour»-ն ավելի կարեւոր է, քան նոր ալբոմը։ Մեր համերգային շրջագայությունն ավելին է, քան հարգանքի տուրք՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երաժշտությունը հուզում է բոլորի սրտերը, եւ սա համաշխարհային հասկացություն է»,- հայտարարել է երաժիշտը։
Իսկ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը նշել է.
«Կարեւոր է իմանալ, որ այժմ նույնպես ցեղասպանություններ են կատարվում, սակայն նման գործողությունները ճանաչելու եւ ցեղասպանություն որակելու համար միջազգային համաձայնագիր չկա։ Չկա մի փաստաթուղթ, որը կհստակեցնի, թե երբ է ցեղասպանություն կատարվում։ Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, պատժի եւ այլն։ Հարկավոր է ոչ միայն խոսել, թե ինչ է կատարվում, այլ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Դոլմայանն իր հերթին ավելացրել է.
«Ինչ վերաբերում է մեր շրջագայությանը, ապա նշեմ, որ մենք ցանկանում էինք նաեւ ելույթ ունենալ Թուրքիայում, բայց կազմակերպչական խնդիրների պատճառով չստացվեց։ Մեր այս համաշխարհային շրջագայությունը նվիրվում է Ցեղասպանությանը, բայց չենք պատրաստվում կառչած մնալ միայն այդ թեմային, չենք ցանկանում այս թեմայով հոգնեցնել մեր ունկնդիրներին։ Ավելացնեմ, որ մենք նաեւ ֆիլմեր ու տեսահոլովակներ ենք նկարահանել Ցեղասպանության մասին, որոնք ներկայացնելու ենք համերգային շրջագայությունների ընթացքում։ Սակայն նրանք, ովքեր գալու են միայն մեր երաժշտությունը լսելու եւ վայելելու համար ու հեռու են քաղաքական հասկացություններից, նույնպես կարող են հիանալի ժամանակ անցկացնել մեր համերգների ժամանակ»,- նշել է թմբկահարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով