«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Exclusive. «Գյումրիում Քարդաշյանները հեռավոր բարեկամներ ունեն». ազգային արխիվի տնօրեն

11:01, 3 ապրիլի

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանում եւ աշխարհում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում` կոչ անելով մարդկությանը դատապարտել 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը:

«100-ամյակով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է». համոզված է ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: NEWS.am STYLE-ի թղթակիցը հանդիպում է ունեցել վերջինիս հետ եւ զրուցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում արխիվի գործունեության, սպասվող միջոցառումների, ինչպես նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած` Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տեղեկությունների վերաբերյալ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս տարի արխիվն իր հիմնական գործունեությունը ծավալելու է երկու ուղղությամբ` եղած փաստաթղթերի հրապարակում եւ ցուցադրություն:

«Փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք ենք կատարել: 2012 թվականին հայերենով 3 հատորով լույս տեսավ «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» փաստաթղթերի ժողովածուն, որտեղ ականատեսների վկայություններ են ներկայացված անմիջապես 1915 թվականից հետո, երբ նրանց հիշողությունը թարմ էր, եւ նրանք հիշում էին կազմակերպիչների, մարդասպանների, նաեւ սպանդի ենթարկվածների անունները: Այս տարի թողարկվելու են այդ ժողովածուի 4-րդ եւ 5-րդ հատորները: Մենք նաեւ թարգմանել ենք ժողովածուն օտար լեզուներով, ինչին մեծ աջակցություն է ցույց տվել «Վան» ՀԿ-ն, որի ղեկավարն է մոսկվաբնակ հայ գործարար  Գագիկ Մելիքյանը: Բայց, հասկանալով, որ 3 հատորը հեշտ չի լինի թարգմանել եւ տպագրել, որոշեցինք ստեղծել մեկ հատընտիր գիրք: 2013-ին լույս տեսավ գրքի անգլերեն, 2014-ին` թուրքերեն, եւ 2015-ին` ռուսերեն տարբերակը: Այժմ պատրաստում ենք իսպաներեն թարգմանությունը: Նախատեսվում է նաեւ թարգմանել ֆրանսերեն, արաբերեն եւ ճապոներեն:  Բացի այդ, Մոսկվայում լույս կտեսնի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանի պատրաստած «Հայերի կոտորածները Կարսի մարզում» ժողովածուն: Կարսը թեպետ Ռուսաստանի կազմում էր, բայց թուրքերը երկու անգամ մտան Կարս եւ ֆիզիկապես ոչնչացրեցին հայերին»,-նշեց Ա.Վիրաբյանը:

Այս տարի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ ցուցադրության է պատրաստվում, եւ շատ փաստաթղթեր ազգային արխիվը տրամադրել է նրանց, իսկ իրենք որոշել են կազմակերպել Օսմանյան Թուրքիայում այլ ժողովուրդների ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ: Ամատունի Վիրաբյանը նշեց նաեւ, որ ցուցադրություններ են նախատեսվում նաեւ ՀՀ այն մարզերում, որտեղ 1916-1920 թթ. եղել են որբանոցներ եւ որտեղ ապաստանել են Ցեղասպանությունից փրկված երեխաները` Գյումրի, Վանաձոր, Գավառ, Դիլիջան, Ստեփանավան, Աշտարակ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ազգային արխիվը նաեւ շտեմարան է պատրաստում, որտեղ ընդգրկվելու են Եղեռնի զոհերի անունները:

Անդրադառնալով Daily Mail կայքի` Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հրապարակած տեղեկություններին, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Ք. Քարդաշյանի նախնիները բնակվել են երկու վայրերում:


«Մի մասն ապրել է Կարսի մարզում, եղել են բողոքականներ, ժողովուրդը նրանց մալական էր անվանում`հայ մալականներ, մի մասն էլ` Կարինում: Կարսի մարզի Կարակալա գյուղում գտել ենք Քարտաշյանների հետքերը: Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն մյուսները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:

Գյումրիում Քարտաշյաններ կան, ովքեր հեռավոր բարեկամներ են հայտնի Քարդաշյանների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները եղել են այստեղ: Այժմ ֆիլմ են նկարահանում, պետք է նորից ժամանեն արխիվ եւ նկարահանեն փաստաթղթերը»:

 Զրուցեց՝ Շ. Շուշան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search