Մարդու ամբողջ մարմինը, բացառությամբ՝ շուրթերի, ձեռքերի ափերի եւ ոտնատակի, պատված է մազով։ Տղամարդկանց մոտ ավելի առատ մազածածկույթ է նկատվում է, քան կանանց մարմնի վրա։ Սակայն եթե տղամարդկանց մարմնի մազածածկույթը բավականին նորմալ եւ անգամ սեքսուալ է համարվում, ապա կանանց դեպքում ամեն ինչ հակառակն է։ Կանայք ամեն կերպ փորձում են ազատվել դրանցից։
Դեմքի անցանկալի մազերից ազատվելու համար բազմաթիվ միջոցներ կան, որոնցից մի քանիսի մասին ցանկանում ենք խոսել։
Մազերը քաշելով հանելը. սա իհարկե, լավագույն միջոցը չէ, բայց շատ կանայք են դիմում այս մեթոդի օգնությանը։ Իհարկե, եթե դեմքի վրա մեկ-երկու մազ է առաջացել, կարելի է այս եղանակով ազատվել դրանցից, սակայն եթե հարուստ մազածածկույթ է նկատվում, ապա մազահեռացման այս եղանակը ավելի է բարդացնելու իրավիճակը, քանի որ մազերն ավելի կոպտանալու ու մգանալու են։
Մազահեռացնող քսուքներ. սովորաբար այս մեթոդը կիրառում են ոտքերի մազերից ազատվելու համար։ Ճիշտ է, նման քսուքները կարելի է նաեւ դեմքի մազերի հեռացման համար կիրառել, սակայն դրանք կարող են այտուցներ եւ բորբոքումներ առաջացնել եւ գրգռել մաշկը։
Մեղրամոմով մազահեռացում. սա հավանաբար ամենատարածված մեթոդն է անցանկալի մազերից ազատվելու համար։ Այն հիանալի արդյունք է ապահովում, սակայն կոպիտ մազերի դեպքում մեղրամոմն արդեն այնքան էլ ազդեցիկ չէ։
Լազերային եւ էլեկտրական էպիլյացիա՝ մեթոդներ, որոնք պետք է անցկացնեն միայն համապատասխան մասնագետները։ Արդյունքը բավականին գոհացուցիչ է։
Աղբյուրը՝ umnitca-razumnitca.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը