Ամուսինս տարվել է Ֆեյսբուքով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում նա այնտեղ է ապրում։ Ամուսինս անգամ զուգարան գնալիս է հեռախոսը վերցնում, որպեսզի Աստված չանի, ինչ-որ մեկի գրառումն ու «լայքը» բաց չթողնի։ Արդեն կես տարի է, Ֆեյսբուքը մեր վիճաբանությունների առարկան է։ Շատերը կարող են կարծել, որ ես լուն ուղտ եմ դարձնում, սակայն նրանք ուղղակի չեն պատկերացնում հարցի կարեւորությունն ու լրջությունը։ Առավոտը սկսում է բոլոր գրառումներին պատասխանելով, աշխատանքի վայրում կրկին Ֆեյսբուքում է եւ անգամ երեկոյան տուն վերադառնալիս նա կրկին տարված է սոցիալական այս ցանցով եւ փորփրում է իր գրողի տարած հեռախոսն ու համակարգիչը։ Երբեմն նույնիսկ գիշերը չի քնում եւ այնտեղ է անցկացնում։
Ամենից շատ ինձ բարկացնում է այն փաստը, որ նրա ընկերների ցանկում կան մի շարք անծանոթ աղջիկներ, ում հետ նա բնականաբար ակտիվորեն շփվում է։ Եվ երբ ես նրան ասացի, որ ինձ դուր չի գալիս այս շփումը, նա ինձ «հետամնաց գեղացի» անվանեց։ Իբրեւ թե, նա վիրտուալ շփման եւ անգամ սիրախաղի մեջ ամոթալի ոչինչ չի տեսնում, իսկ ես փորձում եմ փակել նրա թթվածինը. այդպես էլ ասաց, պատկերացնու՞մ եք։ Բայց հետո հայտարարեցի, որ ես նույնպես կհետեւեմ նրա օրինակին եւ կվայելեմ վիրտուալ աշխարհի «վայելքները» ու կշփվեմ անծանոթ տղամարդկանց հետ՝ «ազատության այդ շունչը» զգալու համար։ Իմ այս խոսքերից հետո նա ասաց, որ «պարկեշտ ու ամուսնացած կինն ու մայրը այդպես չի վարվում»։ Ավելին, նա մեծ սկանդալ բարձրացրեց, երբ տեսավ, որ իմ ընկերների ցանկում մի քանի անծանոթ համադասարանցիներ (բնականաբար, տղամարդիկ) կան։ Անկեղծ ասած՝ ես ֆեյսբուքում գրանցվել եմ միտումնավոր եւ շատ հազվադեպ եմ ժամանակ անցկացնում սոցիալական այդ կայքում։ Բայց ինձ բարկացնում է այն փաստը, որ իրեն կարելի է, իսկ ինձ՝ ոչ։ Սա նորմալ չէ։ Միգուցե ես պահպանողական եմ, հետամնաց, բայց չեմ կարծում, որ ամուսնուն կարելի է թույլ տալ արկածներով ապրել՝ թեկուզ վիրտուալ։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի դավաճանություն։ Եվ վերջապես, նա ամուսնացած տղամարդ է, երկու երեխաների հայր, բայց դեռահասի պահվածք է դրսեւորում։
Ես հասկանում եմ, որ ցանկացած տղամարդ ինքնահաստատման շրջան պետք է անցնի։ Բայց ինձ թվում էր, որ նա բավականին կայացած ու հաստատված անձնավորություն է։ Նա երբեք կանացի ուշադրության պակաս չի զգացել, բայց այժմ նա ասես խենթացած լինի։ Բացի այդ, ես վերածվել եմ մի խելագար հիստերիկ կնոջ, ով մշտապես սղոցում է իր ամուսնու նյարդերը։ Սկզբում ես դեմ չէի, որ նա Ֆեյսբուքում էջ ունենա, բայց ամեն ինչ պետք է իր սահմաններն ունենա։ Վիրտուալ կյանքը չպետք է խոչընդոտի իրական կյանքին։ Ինչպե՞ս բացատրեմ սա ամուսնուս, չգիտեմ։ Ինչպես ամուսնուս դուրս բերեմ Ֆեյսբուքից, որը քայքայում է մեր ընտանիքը։
Անուշ Բ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)