Ներկայացնում ենք հինգ արգելված քայլ, որոնք չպետք է կատարել ձեր ընտրյալի հետ վիճելիս՝ չէ՞ որ ամուսինների միջեւ նույնպես տարաձայնություններ լինում են։ Այսպիսով՝
Երբեք մի հիշատակեք դիմացինի ծնողներին
Վիճաբանությունը պետք է վերաբերի միայն ձեզ, ուստի ծնողներին չպետք է հիշատակել։ Ծնողների հասցեին հնչած խոսքերի վիրավորանքը այնքան խորն է, որ մարդիկ այն հիշում են երկար ժամանակ, եւ դա իսկապես խոցում է նրանց։ Նաեւ պետք է ամեն կերպ ծնողներին թույլ չտալ միջամտել ձեր վիճաբանություններին, քանի որ դա միայն ձեր երկուսի խնդիրն է։
Խուսափեք բռնությունից
Շատ հաճախ վիճաբանելիս կողմերից մեկի նյարդերը տեղի են տալիս, եւ նա բռնություն է կիրառում մյուսի նկատամբ։ Կարեւոր չէ, թե ինչ խնդրի առաջ եք կանգնել, չպետք է թույլ տալ, որ վիճաբանությունները բռունցքներով կռվի վերածվի։ Դա սպանում է միմյանց նկատմամբ ունեցած սերը;
Երբեք մի խոսեք բաժանմա մասին
Կարեւոր չէ, թե ինչի մասին եք վիճում, բայց այն չպետք է վերածել ամուսնալուծության կամ բաժանման մասին վիճաբանության։ Եթե ամուսիններից մեկը վիճելու ընթացքում նշում է բաժանվելու փաստը, ապա դա ավելի իրական է դառնում, ու զույգն իսկապես սկսում է լրջորեն խոսել այդ մասին։ Սակայն եթե դուք միմյանց շատ եք սիրում, ուրեմն մշտապես զղջալու եք, որ այսպիսի ոչ էական վիճաբանության պատճառով կորցրել եք ձեր կյանքի ուղեկցին։
Վիճաբանության ժամանակ տանից մի գնացեք
Ֆիլմերում վիճաբանության ժամանակ զույգերից մեկը հեռանում է տանից, իսկ մյուսը արտասվելով վազում է նրա հետեւից ու ներողություն խնդրում։ Բայց սա պատահում է միայն ֆիլմերում, իսկ իրական կյանքում երբեք նման բան տեղի չի ունենա։ Վիճելիս տանից դուրս գալը արհամարհանք է դիմացինի նկատմամաբ, որը նույնպես շատ դժվար է մոռանալ։ Ուստի, եթե չեք ցանկանում խոսել ու վիճել, ապա պետք է լռել, իսկ երբ դիմացինը կհանգստանա, կարելի է ասել ձեր տեսակետը։
Առանձին մի քնեք
Վիճաբանությունից հետո պետք է քնել նույն անկողնում, ինչը, հավատացեք, դրականորեն կազդի հարաբերությունները կարգավորելու վրա։ Սկզբում կարելի է մեջք մեջքի պառկել, բայց քնելուց հետո, ձեր սովորությունը կստիպի ձեզ ուղղվել նրա կողմը։ Իսկ առավոտյան կտեսնեք, որ ձեր զուգընկերը իր գեղեցիկ ժպիտը դեմքին նայում է ձեզ։ Վերջ վիճաբանությանը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը