Քիմ Քարդաշյանը կրկին իր վրա բեւեռեց բոլորի ուշադրությունը՝ կրելով ազատ ձեւվածքի կարմիր կոմբինիզոն։Այս կերպարը շատ շահեկան էր. ուշադրությունը բեւեռվում է գեղեցիկ դեկոլտեի վրա եւ ազդրերը թաքցնում կողմնակի հայացքից։ Քարդաշյանն իր վառ կերպարը լրացրել էր տղամարդու ոճի կարմիր գոտիով եւ բարձրակրունկ կոշիկներով, որոնք տաբատի լայն թափվող փողքերի տակ թաքցնելով՝ նա ավելի բարձրահասակ էր թվում։Քիմը տարբեր գույների եւ ձեւի կոմբինիզոնների մեծ հավաքածու ունի։ Նորաձեւությանը հետեւող յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի կոմբինիզոն, որը պետք է լինի այսպես կոչված "must have” կատեգորիայում։Կոմբինիզոնը կոկտելային զգեստի փոխարեն կարելի է կրել երեկույթներին, այն կարելի է զարդարել վզնոցով, երկար ականջօղերով, հետաքրքիր գոտիով, կամ առիթին համապատասխան ժակետով։ Կոմբինիզոնը լավագույն հայտնագործություններից է. կարիք չկա մտածելու՝ ինչ վերնազգեստ ընտրել կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ։ Ամեն ինչ հեշտ է ու պարզ՝ հագար, լրացրիր աքսեսուարով եւ գնացիր։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անթեւ այս կոմբինիզոնը՝ MICHAEL KORS-ից։ Լայն վերնամասը նեղանում է ներքեւի հատվածում, ինչն ակցենտավորում է գոտկատեղը։ Նման կոմբինիզոնը հարմար է եւ առօրյայում, եւ երեկույթին, եւ աշխարհիկ միջոցառմանը։ Մեջքի բացվածքը զարդարում է ոսկյա շղթան, ինչը լրացուցիչ ճոխություն է հաղորդում կերպարին։ Կոմբինիզոնը ներկայացված է նաեւ կապույտ եւ սեւ գույներով։
Բաղադրությունը՝ սպանդեքս/էլաստան 5%
Պոլիէստեր 95%
Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:
Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:
Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:
Կարմիր կոմբինիզոնը կարող եք գնել հենց այստեղից կամ սեղմելով նկարների վրա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն