Անձամբ ես երբեք ուշադրություն չեմ դարձրել մարդկանց ազգային պատկանելիությանը, քանի որ ինչպես ասում են՝ մարդս մարդ լինի, իսկ թե նա ինչ ազգություն ունի, կարեւոր չէ։ Սակայն նույնիսկ նման մտածելակերպ ունենալով հանդերձ՝ ես մշտապես զայրանում եմ, երբ մարդը փորձում է թաքցնել կամ հրաժարվել իր ազգային պատկանելիությունից։ Համաձայն եմ, որ կան իրավիճակներ, երբ կյանքի եւ մահվան հարց է, եւ մարդ ստիպված դիմում է այդ քայլին։ Սակայն հիմնականում այդպես չի լինում։ Օրինակ, օրեր առաջ ծանոթացել եմ ընկերոջս եղբոր հետ, ով 20 տարի ապրել է ռուսաստանյան քաղաքներից մեկում։ Այժմ նա մոտ 35 տարեկան է իր շրջապատն ունի այստեղ, ամեն ինչ լավ է, բայց փոխել է իր ազգանունը, սկզբունքորեն հայերեն չի խոսում եւ որոշ դեպքերում ձեւացնում է, որ չի հասկանում։ Մի խոսքով, կտրականապես մերժում է հայ լինելու փաստը։ Ընդ որում, նրա հարազատ եղբայրը ճիշտ նրա հակապատկերն է։ Կարող եմ անգամ ասել՝ իսկական հայրենասեր եւ ազգայնական, բավականին կարգին տղամարդ, ում նույնպես դուր չի գալիս իր եղբոր պահվածքը։ Նա անգամ ամաչում է եղբոր փոխարեն։ «Դու չգիտես, չես հասկանում»,- ահա այսպես է բացատրում ընկերոջս եղբայրը, ով վստահ է, որ եթե «բացահայտի» իր հայ լինելու մասին, ուրեմն նրան մեծ անհաջողություններ են սպասվում։ Այո, Ռուսաստանում ոչ բոլորն են գրկաբաց ընդունում Կովկասից եկածներին, բայց դա չի նշանակում, որ պետք է կորցնես քո դեմքը։
Իհարկե, արտագաղթը ենթադրում է նաեւ ձուլում, եւ այս գործընթացն անխուսափելի է։ Եթե ապրում ես այլ երկրում, ուրեմն ստիպված ես ընդունել նրա մշակույթը, օրենքները, յուրահատկությունները, այնտեղ տիրող իրականությունը եւ այլն։ Բայց ոչ մի երկրի օրենսդրության մեջ նման կետ չկա նշված, որ դու պետք է հրաժարվես քո ազգային պատկանելությունից՝ այնտեղ ապրելու համար։ Ընդ որում, կա հայերի մի կատեգորիա, որ մեծ պատրաստակամությամբ փորձում են ձուլվել ու խզել բոլոր կապերը հայրենիքի ու նախնիների հետ, ինչն իհարկե, սարսափելի է։ Չեմ կարծում, որ նման մարդիկ շատ են, բայց կան։ Ես մտադիր չեմ նրանց քննադատել, քանի որ մարդկանց հրապարակայնորեն պախարակելու սիրահար չեմ։ Ավելին, նման պահվածքի ետեւում թաքնված է վախը։ Հենց այդ վախն է ծնում «օտարներին» հաճոյանալու եւ հայկական ամեն ինչը մոռանալու ու ջնջելու ցանկությունը։
Ես խղճում եմ նման մարդկանց, քանի որ նրանք «կորսված հայեր են»։ Չնայած մարդկանց ազգության հանդեպ ունեցած վերաբերմունքին (որի մասին սկզբում նշեցի)՝ կարծում եմ, որ «ազգությունը» կողմնորոշում է քեզ. կոպիտ ասած՝ հնարավորություն է տալիս իմանալ, թե ով ես դու եւ որտեղից ես։ Պատմություն, մշակույթ, ավանդույթներ. սրանք դատարկ խոսքեր չեն։ Դրանք օգնում են մարդուն կողմնորոշվել կյանքում՝ համենայնդեպս ձեւավորվման ու հասունացման շրջանում։ Մարդն իր արմատներից հրաժարվում ու իր դեմքը կորցնում է ոչ այն պատճառով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում կամ նա «կոսմոպոլիտ» է, այլ հարմարավետության եւ շահադիտական նկատառումներով։ Նա սեփական ձեռքերով խարխլում է իր կողմնորոշումը. չէ որ ինչ էլ անես Արտավազդից Իվան չես դառնա։ Բայց նա արդեն Արտավազդ էլ չի կարող համարվել։ Արդյունքում նման մարդը կորցնում է երկուսն էլ։ Ինչ էլ նա անի, օտարները նրան երբեք չեն ընդունի , իսկ յուրայինները երես կթեքեն՝ ինչպիսի փաստարկներ էլ ներկայացնի...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը