Երջանիկ մարդիկ միանգամից մի քանի գործողություն են կարողանում անել, եւ դա նրանց հաջողվում է միայն իրենց լավատեսության ու դրական տրամադրվածության շնորհիվ։ Նրանք մշտապես բարին ու սեր են տարածում, ճիշտ հարաբերություններ են սկսում, նպատակներ են դնում իրենց առաջ եւ հաճույք ստանում նույնիսկ ամենափոքրիկ ձեռքբերումից։
Այսպիսով, ներկայացնում ենք վեց խորհուրդ՝ օրը երջանիկ դարձնելու համար
Կարգի բերեք ձեզ. թեկուզ դա շատ ժամանակ է խլում, բայց տանից դուրս գալիս դուք պետք է ինքնավստահ լինեք ու ժպտաք։
Նոր երեւույթներով լցրեք ձեր կյանքը. սա կարող է լինել նոր ուտեստ, նոր զբաղմունք, նոր ծանոթներ, նոր գիրք, նոր հոբբի եւ այլն։ Նոր հորիզոններ բացեք ձեզ համար։
Մեկ օր հրաժարվեք հեռուստացույց դիտելուց եւ համակարգչով զբաղվելուց։ Նոր աշխարհ բացահայտեք ձեզ համար, հետեւեք բնությանը, քաղաքի անցուդարձին, մարդկանց։
Զանգեք այն մարդկանց, ում հետ վաղուց ցանկանում էիք խոսել։ Պարզապես զանգեք նրանց եւ խոսեք մի լավ թեմայի մասին։ Դրական էմոցիաներ փոխանցեք միմյանց։ Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր հաճելի են ձեզ։
Հավաքեք ոչ պիտանի իրեր եւ տվեք կարիքավորներին, օգնեք մարդկանց, խաղալիքներ գնեք մանուկների համար։ Մի վախեցեք բարի գործ անելուց. այն անպայման կվերադառնա ձեզ։
Այսօր արեք այն, ինչ տեւական ժամանակ հետաձգում էիք (վերանորոգում, նոր ծրագրեր, նոր կրթություն եւ այլն)։ Թեկուզ կատարեք մեկ քայլ, սակայն դա արդեն մեկնարկ է, եւ դուք անպայման կշարունակեք ու ավարտին կհասցնեք այն։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը