Առաջին հանդիպման ժամանակ շփումը բավականին կարեւոր ու էական նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ են զույգերը հասկանում պետք է շարունակել հարաբերությունները, թե ոչ։ Ուստի, եթե ցանկանում եք երկրորդ հանդիպմանը գնալ, ուրեմն խուսափեք հետեւյալ հինգ արտահայտությունից։
Իսկ ե՞րբ եք ցանկանում ամուսնանալ։ Առաջին հանդիպման ժամանակ պետք է խոսել շրջապատի, ճաշակի, նախընտրությունների, հոբբիների մասին։ Պետք չէ միանգամից ապագայի պլաններ նախագծել, քանի որ ոմանց համար սա կոպտության նշան է։
Իրականում քանի՞ տարեկան եք։ Եթե անկեղծորեն կարծում եք, որ նա ստել է ու սխալ տարիք է ասել ձեզ, ապա չի կարելի առաջին հանդիպման ժամանակ հարցնել այդ մասին։ Մի՞թե 10 տարեկան եք եւ չեք կարողանում հաղթահարել ձեր հետաքրքրասիրությունը։
Իսկ դուք ինտիմ գաղտնիքներ ունե՞ք։Չի կարելի նոր ընկերացած կամ ծանոթացած անձնավորությանը իր ինտիմ կյանքից հարցեր տալ՝ թեկուզ կատակելով։ Սա բավականին կոպիտ, անտեղի ու անիմաստ հարց է, որը կարող է վերջ դնել հարաբերությունների հետագա ընթացքը։
Կարո՞ղ եք պարտքով գումար տալ ինձ։ Եթե ոչ մի հետին մտքեր չունեք եւ ցանկանում եք երկրորդ անգամ հանդիպել տվյալ մարդու հետ, ուրեմն չպետք է պարտքով գումար խնդրեք դիմացինից։ Զրուցակիցը միանգամից կհիասթափվի, եւ դուք այլեւս երբեք չեք դառնա նրա ընտրյալը։
Դու իմ երազանքների տղամարդը/կինն ես. իհարկե, միգուցե դուք ցանկանում եք, որ ձեր հարաբերությունները ավելի լուրջ բնույթ կրեն, սակայն պետք չէ բարձրաձայնել դրա մասին։ Երբ ուզում եք նման արտահայտություն ասել, փորձեք զսպել ձեզ։ Ոչ բոլորն են ճիշտ հասկանում ու ընկալում այդ արտահայտության իմաստը։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են