Միգուցե շատերը ինձ ճիշտ չհասկանան, բայց տղամարդու ամենակարեւոր հատկանիշն ինձ համար առատաձեռնություն է, եւ ես չեմ կարողանում հանդուրժել ժլատ տղամարդկանց։ Ես շահամոլ չեմ, բայց կարծում եմ, որ եթե տղամարդը սիրում է կնոջը, ապա նա պետք է հաճույքով գումար ծախսի կնոջ համար։ Սակայն նախկին ամուսինս պատկանում էր տղամարդկանց այն դասին, որից ես մշտապես խուսափել եմ։ Արդյունքում մեկ տարի համատեղ կյանքից հետո ես հավաքեցի իմ իրերն ու հեռացա, քանի որ այլեւս ուժ չունեի դիմանալ այդ սարսափին։
Հավանաբար, կմտածեք, իսկ ինչու՞ եմ ամուսնացել։ Պարզվեց, որ նա մանիպուլյացիայի վարպետ էր։ Նա շատ չէր վաստակում. միջին աշխատավարձ էր ստանում (հայաստանյան չափանիշներով) եւ ուներ կայուն եկամուտ։ Հարաբերությունների սկզբում նրա բյուջեն ինձ շատ քիչ էր հետաքրքրում, քանի որ նա շատ ուշադիր էր, նրբանկատ, ծաղիկներ էր նվիրում, միասին գնում էինք սրճարան եւ այլն։ Այնպես, ինչպես սովորական զույգեր՝ առանց թանկարժեք նվերների։ Բայց դա բավարարում էր ինձ, քանի որ կարեւորը ոչ թե նվերի գինն է, այլ ուշադրությունը։ Հարսանիքից առաջ միայն մեկ անգամ է ինձ մոտ նման մտավախություն առաջացել, երբ նա բարկացավ, որ ես շատ կարագ եմ լցնում ճաշ եփելիս։ Բայց ես մտածեցի, որ հավանաբար նա յուղոտ ուտեստներ չի սիրում։ Սակայն միայն հարսանիքից մեկ շաբաթ անց ես հասկացա, որ սխալվում էի։ Հարսանեկան բոլոր նվերները նա միանգամից «առգրավեց»՝ հայտարարելով, որ պետք է պահել սեւ օրվա համար։ Նա մշտապես հետեւում էր, թե որքան հեղուկ եմ օգտագործում ափսեները լվանալիս, ինչքան կարագ եմ լցնում ճաշ եփելիս, որքան երկար եմ լողանում եւ այլն։ Սենյակում կարելի էր միացնել միայն մեկ լամպ ու հեռուստացույց։ Իհարկե, տանը ջեռուցման համակարգ անցկացնելու մասին խոսք անգամ չէր կարող լինել՝ չնայած մենք ֆինանսապես կարող էինք մեզ դա թույլ տալ։ Նոր հագուստ, կոսմետիկ միջոց կամ վարսավիրանոց գնալը արգելված էր։
«Դու կարող ես ինքդ հարդարել եղունգներդ։ Ես սիրում եմ, որ վարսերդ իրենց բնական վիճակում են։ Ինչու ես քսուքներ գնում, մի՞թե հավատում ես գովազդներին»։ Եվ այսպես շարունակ։ Նրա հետ խոսելու բոլոր փորձերը, բացատրությունները ոչ մի արդյունք չէին տալիս։ Սրճարան գնալու, թեկուզ հազվադեպ, մասին կարելի էր միայն երազել։ Ավելին, նա վերահսկում էր նաեւ այն, թե ինչպես եմ ես ծախսում իմ աշխատավարձը եւ նրան դուր չէր գալիս իմ շռայլ բնավորությունը։ Ես միշտ դեմ եմ եղել «իմ-քո գումար» հասկացությանը, սակայն իմ պարագայում ես ստիպված էի հենց այս մեթոդով շարժվել, այլապես ես միայն մետրոյի կամ երթուղայինի գումար կստանայի, որովհետեւ տաքսին «անթույլատրելի շքեղություն է»։
Դա կյանք չէր, այլ փորձանք։ Ամեն անգամ, երբ ես հավաքում էի իրերս ու հեռանում, նա ինձ խնդրում էր, որ վերադառնամ՝ ասելով, որ հանուն ինձ պատրաստ է ամեն ինչի։ Բայց ցավոք, նրան անհնար է փոխել։ Ի վերջո ես հասկացա, որ մենք ընտանիք չեն կարող կազմել եւ վերջնականապես հեռացա։ Մեկ շաբաթ առաջ մենք պաշտոնապես ամուսնալուծվեցինք։ Դրանից հետո նա ինձ «անհոգի ու շահամոլ քած» անվանեց։ Թող այդպես լինի, բայց այժմ ես ազատ եմ։ Կարող եմ պաղպաղակ գնել ու հանգիստ ուտել այն։ Չէ՞ որ մի անգամ ենք ապրում, ինչու պետք է զրկենք մեզ հաճույքներից՝ «սպասելով սեւ օրվան»...
Լիլիթ Պ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում