«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որ սերունդների հիշողությունը կենդանի մնա». ցուցահանդես` պատմական Հայաստանի եւ մեր նախնիների մասին

15:23, 21 ապրիլի

Պատմական Հայաստանը եւ մեր նախնիների պատմությունը ներկայացնող` 19-րդ դարի ու 20-րդ դարի սկզբի արժեքավոր լուսանկարներ են ցուցադրվում մայրաքաղաք Երեւանում` 100 տարի անց բարձրաձայնելով նոր կյանքի, նոր շնչի, սերունդների միջեւ կապի մասին եւ ցույց տալով, որ հայի տեսակը ոչնչացնելու ծրագիրը տապալված է:


«Սերնդեսերունդ» կոչվող նախագծի համահեղինակներն են Անի Մարգարյանը եւ Վանուհի Հոբոսյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անի Մարգարյանն ասաց, որ նախագծի գաղափարը վաղուց կար, սակայն այն իրագործելու ամենաճիշտ ժամանակը 2015 թվականն է` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմը:


«Ցուցահանդեսը ներկայացնում է արեւմտահայերի կենցաղը, սովորույթները, տարազները, անգամ վանա կատվի ու գամփռի պատկերներ ունենք, հայկական վանքերը, որոնց մի մասը կամ չկա կամ կիսավեր է ներկայումս: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի սերունդների հիշողությունը կենդանի մնա, մեր նախնիներին հիշենք ոչ միայն սգացող, Ցեղասպանության ենթարկված, այլ որպես երբմենի մշակութային-հասարակակական զարթոնքի մի մասնիկ եւ դրա խթանող ուժ: Արդեն առաջարկներ կան Սփյուռքից: Լուսանկարները կուղարկենք, որպեսզի հայ համայքներում էլ ցուցադրվեն»,-նշեց Անին:

Լուսանկարները ցուցադրվելու են մեկ ամիս շարունակ` «Առագաստ» համալիրում:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել