System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանն այսօր՝ ապրիլի 22-ին, կեսօրից հետո դուրս եկան «Մարիոթ» հյուրանոցից, ստորագրություններ բաժանեցին եւ լուսանկարվեցին հյուրանոցի առջեւ առավոտից իրենց իրենց սպասող բազմաթիվ երկրպագուների հետ:
Նշենք, որ այսօր ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 41-ամյակը: Երկրպագուները նրան դիմավորեցին Happy birthday երգելով: Շավո Օդաջյանը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ շատ է սիրում երկրպագուներին։
System of a Down ռոք խմբի անդամները ստորագրում էին երկրպագուների բերած նկարների, պաստառների, ձեռքերի եւ կիթառների վրա:Երկրպագուները հյուրանոցի տարածքից չեն հեռանում, անընդհատ վանկարկում են խմբի անդամների անունները, սպասում են ռոք խմբի մյուս երկու անդամներին՝ Սերժ Թանկյանին եւ Տարոն Մալաքյանին:
Նշենք, որ System of a Down ռոք խումբն ամբողջական կազմով արդեն Հայաստանում է։
Խմբի անդամները նախօրեին են ժամանել Հայաստան։Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները