NEWS.am STYLE-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Time» ամսագրի բացառիկ հարցազրույցը Սերժ Թանկյանի հետ:
System Of A Down-ի երեւանյան համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:
«Դա բավականին հուզական համերգ էր: Համերգից առաջ փոքր-ինչ անհանգստանում էինք, քանի որ System Of A Down-ը երբեք ելույթ չէր ունեցել մեր պատմական հայրենիքում: «Wake up the Souls» համերգային շրջագայությունն ուներ գեթ մեկ նպատակ՝ բոլորի ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության թեմային եւ վերականգնել արդարությունը: Դա մի մեծ շոու էր. հավանաբար ամենատպավորիչը, որը երբեւէ անցակցրել ենք:
Իմ տատերն ու պապերը մազապուրծ փրկվել են Ցեղապսանության ժամանակ: Մայրական կողմից պապիկս հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան որբանոցներից մեկում: Նա կորցրել է տեսողությունը, երբ իր աչքի առաջ սպանել են նրա հորն ու եղաբայրներին: Մայրական կողմից տատիկիս փրկել է թուրք մի քաղաքապետ, բայց վերջինիս անունը չգիտեմ: Իսկ հայրական կողմից տատս եւ պապս փրկվել են, քանի որ աշխատել են Թուրքիան եւ Բաղդադը կապող գերմանական երկաթուղում:
Հայ, հույն եւ ասորի զոհերի հիշատակին մատուցած մեր հարգանքի տուրք հուշում է այն մասին, որ սա մոռացված խնդիր չէ: Այս հարցը արդիական է նաեւ հիմա: Մենք ցեղասպանությունը օգտագործում ենք որպես քաղաքական կապիտալ եւ ուշադրություն չենք դարձնում մարդկային զոհերին: Եվ այս ամենը չարիք է, որը մենք պատճառում ենք միմյանց: Մինչեւ այսօր քաղաքական ազդեցիկ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կանխել ցեղասպանություններն ու զանգվածային կոտորածները: Հիտլերը պատերազմի սկզբում ասել է. «Ո՞վ է այժմ հիշում հայերի բնաջնջման մասին»: Սա կարող է օրինակ ծառայել ցանկացած բռնակալի համար, ով ցանկանում է ոչնչացնել մարդկանց եւ անպատիժ մնալ, քանի որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել եւ դրա կազմակերպիչները չեն կանգնել արդարադատության առաջ:
Թուրքիան միլիոններ է ծախսում՝ անցյալը ժխտելու համար: Եվ ԱՄՆ-ն ենթարկվում է թուրքական լոբիին ու չի օգտագործում ցեղասպանություն բառը: Երբ նախագահ Օբաման իր նախընտրական քարոզարշավն էր անցակցնում, նա խոստացավ ընդունել Ցեղասպանությունը: Սակայն դառնալով նախագահ՝ նա չկատարեց իր խոստումը: Սա վիրավորանք է զոհերի հիշատակին եւ ԱՄՆ-ի պատմությանը (1915թ-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հուշագրերում պարզ նշված է, որ այս ամենը ցեղասպանություն է եղել):
Մինչեւ բեմ բարձրանալը ես մտածում էի մեր նախնիների մասին: Դարոնը համերգի սկզբում բարձրախոսով բղավեց՝ «Սա ռոքնռոլ համերգ չէ, սա մեր վրեժ է»:Կարծում եմ, որ շատ ճիշտ էր ասված: Մենք դեռ այստեղ ենք ու դեռ ողջ ենք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով