Օրեր առաջ ամերիկյան հայտնի մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1976), Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները հյուրընկալվել էր Դիանա Սոյերի հաղորդմանը (ABC հեռուստաընկերություն)։ Բրյուսը պատմել էր իր սեռական կողմնորոշման խնդրի մասին եւ նշել, որ այլեւս չի ցանկանում ապրել կեղծիքի մեջ։
«Ես կին եմ։ Ես ինձ ավելի շատ կին եմ համարում, քան տղամարդ։ Ես այլեւս չեմ կարող։ Ես ավելի կանացի, քան առնական մտածելակերպ ունեմ»,-ասել էր Քիմ Քարդաշյանի խորթ հայրը։
Today հաղորդմանը տված հարցազրույցում Քիմը որոշել է իր կարծիքն արտահայտել հոր սեռական կողմնորոշման մասին.
«Սկզբում ես շատ դժվարությամբ ընդունեցի այդ նորությունը։ Երբ նա ինձ պատմեց այդ մասին, ես ցնցված էի։ Բայց ամեն դեպքում ես սատարում եմ Բրյուսին, քանի որ նա որոշել է լինել այնպիսին, ինչպիսին կա իրականում եւ չկեղծել։ ԶԼՄներում շատ են հոդվածներն այն մասին, որ մեր ընտանիքի անդամները բացասաբար են ընդունել այդ որոշումը։ Սուտ է, մեր ամբողջ ընտանիքը սատարում է Բրյուսին, քանի որ դա նրա ընտրությունն է։ Մենք միշտ խոսում ենք նրա հետ ու անում ամեն ինչ, որ նա իրեն լավ զգա»,- նշել է Քիմը։
Ի դեպ, ավելի վաղ Բրյուսը պատմել էր, որ Քիմի այս վերաբերմունքի հարցում մեծ ազդեցություն է ունեցել Քանիե Ուեսթը։
«Գիտե՞ս, թե ով է ինձ օգնել փոխել իմ կարծիքը։ Քանիեն։ Նա ասաց. «Լսիր Քիմ, ես կարող եմ ամուսնացած լինել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ, եւ ես ամուսնացել եմ, կարող եմ ունենալ ամենագեղեցիկ դուստրը, եւ ես ունեմ, բայց այս ամենը ոչինչ է, եթե ես չեմ կարող լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Եթե ես անկեղծ չեմ սեփական անձի նկատմամբ, ինչպես կարող եմ մյուսների հանդեպ անկեղծ լինել։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց»,- Քիմն ասել է Բրյուսին։
Աղբյուրը՝ TMZ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը