-Թիֆլիսը քեֆ անելու ամենալավ քաղաքն է աշխարհում:
-Վրաստանում հանգստանալ կարելի է եւ պետք է ոչ միայն Բաթումիում ու Քոբուլեթիում:
-Վրացական ճաճան խմելու բան չէ:
Առաջին երկու պնդումներիս հետ կարող եք եւ չհամաձայնվել, սակայն ճաճայի մասին գնահատականս բեկանման ենթակա չէ:
Անշնորհակալ գործ է Վրաստանը հայաստանցիներին ներկայացնելը. Տարեկան մի քանի հարյուր հազար հայաստանցիներ են հանգստանում Բաթումիում, Քոբուլեթիում եւ այլ հանգստավայրերում: Բայց ամեն անգամ Վրաստան այցելելիս հերթական անգամ զարմանում եմ, թե որքան լավ են վրացիները կարողանում իրենց երկիրը, մշակույթն ու խոհանոցը ներկայացնել, մատուցել զբոսաշրջիկներին:
Մարտին Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմը ճանաչողական այց էր կազմակերպել ԱՊՀ երկրներից մի խումբ լրագրողների համար՝ ներկայացնելով Վրաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները: Վրաստանում բազմաթիվ հետաքրքիր վայրեր կան, ուր կարող է այցելել հայաստանցի զբոսաշրջիկը։ Մեր այցելության առաջին կանգառը մայրաքաղաք Թբիլիսին էր, հատկապես նրա հին մասը։
Հին քաղաք
Թբիլիսիի Հին քաղաքը մի քանի մշակույթների միաձուլում է, այստեղ եւ վրացական եկեղեցիներ կան, եւ հայկական եկեղեցիներ, մահմեդական մզկիթ, հրեական սինագոգ։ Հին քաղաքի զարդը, անշուշտ, Շարդենի փողոցն է՝ նեղլիկ անցումներով, ռեստորաններով, պատկերասրահներով։ Հին քաղաքի զարդը Նարիկալա ամրոցն է։ Նարիկալան առաջին տեղն է, որ արժե գնալ Թբիլիսիում, հենց թեկուզ նրա համար, որ այդ ամրոցից է բացվում լավագույն տեսարանը դեպի Վրաստանի մայրաքաղաքը։ Նարիկալա կարելի է բարձրանալ ոտքով, բայց ավելի հարմար եւ հաճելի է ճոպանուղին։ Այն եւս դարձել է Թբիլիսիի այցեքարտերից մեկը։
Մետեխի տաճարն ու Վախթանգ Գորգասալի արձանը
Քուրի ափին կանգնած է Մետեխի տաճարը՝ կառուցված 7-րդ դարում։ Այն Վրաստանի մայրաքաղաքի ամենահին եւ հայտնի շինությունն է։ 13-րդ դարում տաճարը հողին են հավասարեցրել մոնղոլները, բայց վրացական իշխանությունն արագորեն վերականգնել է։ 15-րդ դարում տաճարը քանդել են պարսիկները, իսկ 19-րդ դարում այն դարձել էր կազակական զորքերի զորանոց։ Մինչեւ 20-րդ դարի կեսերը տաճարի մոտ ամրոց կար, որը ծառայել է նաեւ որպես բանտ։ Մետեխի տաճարի մոտ կանգնած է Թբիլիսիի հիմնադիր Վախթանգ Գորգասալ արքայի բրոնզաձույլ արձանը։
Ածխային բաղնիքները
Թբիլիսի այցելող զբոսաշրջիկը պարզապես պարտավոր է այցելել ածխային բաղնիքներ։ Բաղնիքները գործում են սկսած 14-րդ դարից։ Բաղնիքները ոչ միայն լողանալու վայր էր եղել, դրանք նաեւ յուրօրինակ ակումբներ էին քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար, նաեւ հնագույն խաղատներ, որտեղ կոճ էին խաղում։ Բաղնիքների դիմաց այժմ «կոճի»-ի արձանն է։
Աբանոթուբանի
Բաղնիքներից քիչ հեռու նեղ կիրճ կա՝ գեղեցիկ ջրվեժով, որը նախկինում քանդված եւ վտանգավոր էր, սակայն այժմ վերականգնել են։ Կիրճը դարձել է սիրահարների սիրելի վայրերից մեկը Թբիլիսիում։
Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց եկեղեցի
Հին Թբիլիսիում վերականգնում են ամեն ինչ։ Կան նաեւ նոր եկեղեցիներ, որոնցից մեկը հին հայկական Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց եկեղեցին է։ Քանդված եկեղեցու տեղում այլ շինություն է եղել, որը գնել էր վրացի մի գործարար՝ ռեստորան կառուցելու համար։ Սակայն հողը փորելիս հայտնաբերել էին եկեղեցու հիմքերը եւ գործարարը տարածքը նվիրել էր վրացական եկեղեցուն։ Այժմ այստեղ նույն անունով, բայց արդեն վրացական եկեղեցի է կանգնած։
Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին
Հին Թբիլիսիում է գտնվում հայկական Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1467 թվականին։ Ներկայումս եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են կատարվում։
Գաբրիաձեի ժամացույցը
Շարդենիփողոցի ամենագեղեցիկ անկյուն Թբիլիսիի Խամաճիկների թատրոնն է՝ իր հայտնի աշտարակով։ Թատրոնը բացվել է 1981 թվականին, իսկ աշտարակը ընդամենը 2010 թվականին, թեեւ նայելիս տպավորություն ես ստանում, թե այն դարերի պատմություն ունի։ Ամեն ժամ աշտարակից դուրս է գալիս ոսկեթեւ հրեշտակն ու խփում զանգերը, իսկ օրվա մեջ երկու անգամ ժամացույցի ստորին հատվածում բացվում է երկաթյա վարագույրը եւ փոքրիկ ներկայացում է ցուցադրվում։
Սիոնի եկեղեցին
Վրաստանի մայրաքաղաքում պարտադիր այցելելու վայրերից մեկը Սիոնի եկեղեցին է, որը մինչեւ 2006 թվականը՝ վրաց կաթողիկոսի նստավայրն էր։ Կառուցվել է այն 6-րդ դարում, բազմիցս քանդվել եւ վերականգնվել՝ մեզ հասնելով այս տեսքով։ Եկեղեցու մասունքներից ամենահիշարժանը Սուրբ Նինոյի խաչն է, որը պահվում է Սիոնի եկեղեցում։
Թբիլիսիի, հատկապես Հին քաղաքի յուրաքանչյուր անկյունը մի պատմություն է, ափսոս, չենք կարող ներկայացնել բոլորը։ Փոխարենը դուք կարող եք գնալ եւ ձեր աչքով տեսնել։
Հաջորդիվ կպատմենք Սղնախիի, Ցինանդալիի, Մցխեթի, Գուդաուրիի եւ այլ վայրերի մասին։
Շարունակելի....
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»