«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Genealogy խմբի անդամները ձայնագրել եւ նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը: Genealogy-ն երգում է բոլոր հայերի կողմից սիրված երգը` մեր ժողովրդի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: Երգը հանդիսատեսին ուրախ եւ հաղթական զգացողություններ է փոխանցում, «Եվրատեսիլ»-ից առաջ շեշտում հայի միասնական ոգու առանձնահատկության մասին:
Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. ինչպես Genealogy խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում:
«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ