«Եվրատեսիլ 2023»-ի շրջանակներում հայերը հպարտանալու միանգամից մի քանի պատճառ ունեն. Լիվերպուլի բեմում հանդես կգան մեր հայրենակիցներից միանգամից երկուսը` Հայաստանի ներկայացուցիչ Brunett-ը եւ Վրաստանի մասնակից՝ հայազգի Իրու Խեչանովան։ Աղջիկները նման արմատներ ունեն, բայց տարբերվում են հագուստի ընտրությամբ։ NEWS.am STYLE-ը մեկնաբանում է նրանցից յուրաքանչյուրի ոճային առանձնահատկությունները։
Առաջին հայացքից «Եվրատեսիլ 2023»-ի երկու մասնակիցների ոճերն առանձնապես չեն տարբերվում։ Նույնանման էսթետիկա, որը ոգեշնչված է 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի ժամանակակից թրենդներից: Ամենայն հավանականությամբ, աղջիկները նույնիսկ կունենան Pintrest հարթակում պահպանված մի քանի նույնական լուսանկար։
Դատելով սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների՝ բեմից դուրս երկու աղջիկներն էլ նախընտրում են լայն ջինսե տաբատներ՝ համադրված կրոպ-տոպի եւ սպորտային ծավալուն կոշիկների հետ: Սա նրանց, այսպես կոչված, «go-to» կերպարն է: Երկուսն էլ չեն վախենում գույն հաղորդել իրենց զգեստապահարանին։ Եթե Իրուի մոտ հաճախ հանդիպում ենք վարդագույն երանգի իրեր, ապա Brunett-ի մոտ գերիշխում է կարմիրը։
Պետք է հարգանքի տուրք մատուցել Խեչանովային, քանի որ նա բոլորովին չի վախենում էքսպերիմենտներ անել կտորների հետ։ Օրինակ՝ նա համարձակորեն համադրում է թավշյա բաճկոնը լյուրեքս տաբատի եւ տոպի հետ։ Նա նաեւ սիրում է բարդ պրինտներ, մասնավորապես, գերժամանակակից անիմալիստականը՝ զեբրայի պրինտը: Brunett-ն այս հարցում ավելի զուսպ է։ Հայուհին նախընտրում է պարզ իրեր՝ առանց վառ նախշերի։
Ամենահետաքրքիր մասը, թերեւս, այն կետն է, որտեղ երկու կատարողների ճանապարհները բաժանվում են․ դրանք բեմական կերպարներն են: Իրուն նախընտրում է ավելի գլամուր կերպար, իսկ Brunett-ը՝ «ճակատագրական»։ Այն, թե ինչ հանդերձանքով են աղջիկները ելույթ ունենում, անմիջապես կարելի է հասկանալ՝ արդյոք ոճաբանն աշխատե՞լ է նրանց հետ, որքան ժամանակ եւ արդյոք հնարավոր է եղել փոխանցել արտիստի ԴՆԹ-ն։ Առայժմ մի բան ակնհայտ է՝ նման աշխատանք մշտական հիմունքներով չի իրականացվել։
Խեչանովան չափազանց կտրուկ անցում է կատարում բեմից իրական կյանք։ Պայմանական ասած՝ ելույթների ժամանակ փայլերի ու էքստրավագանտ հանդերձանքների քանակը չի համապատասխանում բեմից դուրս նրա կերպարներին։ Մյուս կողմից, Brunett-ի մոտ լրիվ հակառակն է։ Երբեմն դժվար է տարբերել առօրյա կերպարն ու այն, ինչ նա կրում է Club12-ում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը