Օրեր առաջ ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել էին Մոլդովայում։ 28-ամյա Իլան Շորին մեղադրել էին Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Երգչուհին ամուսնու ձերբակալության մասին գրել էր Instagram-ում, իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ մեկնաբանել էր իր հասցեին հնչած վիրավորական մեկնաբանությունները։
Սակայն երգչուհու խնդիրները այսքանով չեն սահմանափակվել։ Ժասմինը հայտվել է հերթական սկանդալի կենտրոնում
Պարզվում է, Ժասմինի՝ Արզամասում կայացած համերգից հետո կազմակերպիչ Իգոր Եվստիֆեեւը նախ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում, ապա հիվանդանոցում։
Երգչուհու համերգի կազմակերպիչներից մեկը՝ Ժասմինի ներկայացուցիչ Լիլիա Պլեսկաչեւսկայան, հայտարարել է, որ Իգորը տոմսերը վաճառել է այլ գնով, ինչը չի համապատասխանում տոմսարկղի գնին։ Ստացված գումարը նա յուրացրել է եւ չի ցանկացել վերադարձնել։ Հետեւաբար, նրանք դիմել են ոստիկանություն։
Սակայն ինքը՝ Իգոր Եվստիֆեեւը, այլ կերպ է մեկնաբանում կատարվածը։
«Ես արդեն 30 տարի է համագործակցում է տարբեր աստղերի հետ եւ ինչ-որ Ժասմինի պատճառով չէի վարկաբեկի ինձ եւ իմ հեղինակությունը։ Այս հարցում մեղավորը միայն «РОСаКОНЦЕРТ» ընկերությունն է։ Համերգի տոմսերի վաճառքը սկսվեց 3 շաբաթ առաջ, բայց արդյունքում շատ քիչ տոմս վաճառվեցի։ Ես առաջարկեցի չեղյալ հայտարարել համերգը, բայց հետո որոշվեց տոմսերը շատ ցածր գնով վաճառել կամ անվճար բաժանել», հայտնել է «Экспресс газета»-ն։
«Համերգի օրը ինձ զանգում ու տեղեկացնում են, որ Ժասմինի ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն։ Ես գնացի տոմսարկղում եղած 178 հազար ռուբլի գումարը տվեցի նրանց»,- ավելացրել է Իգորը։
Գործարարը նաեւ նշել է, որ այս վիճաբանությունների պատճառով նա անգամ հիվանդանոցում է հայտնվել եւ վիրահատության ենթարկվել։ Նրա խոսքով՝ Ժասմինի մյուս համերգները նույնպես անհաջող են անցել, տոմսերը չեն վաճառվել եւ համերգներին ներկա են եղել միայն անվճար բաժանված տոմսերով եկած մարդիկ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ