Ներկայացնում ենք տասը երեւույթ, որոնցից պետք է հրաժարվի ցանկացած զույգ՝ հարաբերությունների ընթացքը երկարաձգելու եւ երջանկությունը պահպանելու համար։
Զուգընկերոջ քիչ ժամանակ եւ ուշադրություն հատկացնել
Եթե սիրում եք ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ ստուգել ձեր էլեկտրոնային փոստը՝ միայնակ թողնելով ձեր սիրեցյալին, ուրեմն ժամանակն է մոռանալ այս վատ սովորության մասին։ Պետք է միշտ մեծ ուշադրություն եւ շատ ժամանակ հատկացնել ձեր ընտրյալին։
Քիչ հաճոյախոսություններ անել
Հաճոյախոսությունները երբեք շատ չեն լինում։ Մի դադարեք գովել կամ ջերմ խոսքերով աջակցել ու սատարել զուգընկերջը։ Սիրելի մարդիկ արժանի են լսել ձեր հաճոյախոսությունները։
Մրցակցել
Մշտապես միմյանց հետ մրցելը հանգեցնում է վտանգավոր հանգամանքի. դուք սիրող զույգից վերածվում եք բարեկամների։ Սիրային հարաբերություններում պետք չէ մեղավորներ, արդարություն փնտրել։ Փորձեք առավելագույնը տալ ձեր ընտրյալին, ոչ թե պահանջել։
Ավելի շատ խոսել, քան լսել
Իրականում պետք է հակառակը լինի. փորձեք լսել միմյանց։ Հաճախ մարդիկ զրուցելիս մոռանում են միմյանց լսելու մասին եւ միմյանց ընդհատելով ու առանց հասկանալու վիճում են իրար հետ։ Բայց պետք է նախ լսել դիմացինի կարծիքը, հետո ասել ձեր տեսակետը եւ ընդհանուր հայտարարի գալ։
Ոչ ուշադիր լսելը
Եթե զուգընկերոջ հետ խոսելիս նա անընդհատ լռում է, չի նշանակում, որ ձեզ լսում է։ Սա բավականին վիրավորական է դիմացինի համար։ Ուստի, խոսելիս փորձեք ուշադիր լսել ու հասկանալ միմյանց։
Հարաբերությունը դիտարկել որպես ոչ կարեւոր երեւույթ ձեր կյանքում
Սովորաբար հարաբերությունները շատ էական դեր ու նշանակություն ունեն զույգի կյանքում, բայց հետո առաջին տեղում հայտնվում են երեխաները, աշխատանքը, նոր ընկներները եւ այլն։ Բայց պետք է հիշել, որքան քիչ կարեւորություն ունեն ձեր հարաբերությունները, այնքան ավելի շուտ կմոտենան ավարտին։
Մշտապես քննադատել
Մշտապես քննադատելով ձեր զուգընկերոջը՝ կարող եք վերջնականապես կորցնել նրան։ Փորձեք ավելի քիչ քննադատել նրա արարքները ու գնահատել կատարած քայլերը։
Չափից շատ բծախնդիր լինել
Այս սովորությունը կարող է քայքայել ձեր հարաբերությունները։ Պետք չէ այդքան մանրախնդիր լինել, եթե ինչ-որ մի բան այնքան էլ ձեր ցանկությամբ չէ։
Միմյանց փոխելու փորձեր
Ձեր զուգընկերոջը փոխելու փորձերն անտեղի են ու անիմաստ։ Բոլոր ջանքերը պետք է ուղղել սեփական մտածելակերպը փոխելուն եւ միմյանց ավելի լավ հասկանալուն։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)