Ողջույն, իմ անունը Մարինա է, եւ ես 30 տարեկան եմ։ Երեք տարի առաջ ես երկրորդ անգամ ամուսնացա։ Առաջին ամուսնությունից մեկ դուստր ունեմ։ Այժմ նա 6 տարեկան է։ Ամուսինս շատ լավ է վերաբերում դստերս։ Կարող եմ վստահաբար ասել, որ նա երեխայիս համար հայր է դարձել։ Բայց ամուսնությունից մեկ տարի անց նա սկսեց պնդել, որ մենք պետք է համատեղ երեխա ունենանք։ Իհարկե, սա բնական ցանկություն է՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ նա ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի։ Բայց որքան էլ որ տարօրինակ թվա, ես այլեւս չեմ ցանկանում երեխա լույս աշխարհ բերել։
Ես վախենում եմ ծննդաբերությունից։ Խնդիրն այն է, որ առաջին ծննդաբերությունը շատ դժվար եմ անցկացրել. թունավոր հղիության պատճառով քիչ էր մնում այն աշխարհ գնայի։ Ծննդաբերությունից հետո բժիշկներն ասացին, որ երկրորդ երեխայի դեպքում կրկին թունավոր հղիություն տանելու հավանականությունը շատ մեծ։ Եվ այժմ միայն ծննդաբերելու միտքն ինձ սարսափեցնում է։ Թվում է՝ ես կմահանամ։ Ամուսինս վստահեցնում է, որ նա կգտնի լավագույն բժիշկներին եւ անգամ անհրաժեշտության դեպքում ես արտասահմանում երեխա կունենամ։ Ես տեսնում ու հասկանում եմ, որ նա շատ է ցանկանում երեխա ունենալ։ Եվ որքան էլ, որ ամուսինս լավ վերաբերի դստերս, նա Իր երեխան է ուզում։ Բայց ես էլ չեմ կարողանում իմ վախը հաղթահարել։ Ինձ ոչ թե թվում է, այլ վստահ եմ, որ ես կմահանամ։ Մյուս կողմից, չեմ կարողանում նայել, թե ինչպես է տանջվում ամուսինս, քանի որ հասկանում եմ, որ նա տանջվում է։
Վերջերս մենք հաճախ ենք վիճում. ընդ որում, մանրուքների պատճառով։ Ես հասկանում եմ, որ այս բոլոր վիճաբանությունների պատճառը իմ՝ երեխա չունենալն է։ Մի անգամ ես առաջարկեցի, որ երեխան ծնվի փոխնակ մոր միջոցով, բայց նա կտրականապես մերժեց։ Ամուսինս սխալ է համարում դա, քանի որ նա ցանկանում է երեխա ունենալ հենց իր սիրելի կնոջից։ Բոլոր բոլոր պնդումները, որ միեւնույնն է, երեխան մերն է, համոզիչ չեն նրա համար։ Այժմ ամուսինս պարբերաբար նշում է, որ ես նրան այնքան էլ շատ չեմ սիրում, եթե չեմ կարողանում հաղթահարել իմ «կանացի» վախերը։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ մի բժիշկ չի երաշխավորում, որ առաջին հղիության ժամանակ վերապրած իմ զգացողությունները չեն կրկնվի։ Բժիշկները նշում են, որ հավանականությունը 50/50 է, իսկ դա անհանգստացնում է ինձ։ Մեր վերջին վիճաբանության ժամանակ ամուսինս անգամ հայտարարեց, որ «նորմալ» կին կգտնի, որը կկարողանա երեխա լույս աշխարհ բերել իր համար։ Եվ չնայած ավելի ուշ նա ասաց, որ զայրացած ու բարկացած է եղել այդ պահին՝ ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ իր խոսքերը կիրականան։
Ես հիասթափված եմ։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Ինչպես հաղթահարեմ վախերս։ Ես չեմ ցանկանում կորցնել նրան։ Միայն այն միտքը, որ ամուսինս կարող է լքել ինձ, հուսահատության գիրկն է գցում ինձ եւ թվում է, որ ես կխելագարվեմ։ Բայց երկրորդ հղիության միտքը նույնպես պակաս սարսափազդու չէ։ Հենց այդ պատճառով ես որոշեցի գրել այս նամակը։ Միգուցե ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում եւ կարող է ինձ օգնել...
Մարինա Վ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին