Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք իմաստուն կյանքի սկզբունքների մասին հետաքրքիր հոդված, որն առաջարկում ենք ընթերցել։
Բաց թողեք մարդկանց եւ իրավիճակները։ Եթե պատահել է, ուրեմն այդպես էր պետք։ Երկու հարց տվեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք դա ինձ համար կարեւոր կլինի 5 տարի անց» եւ «Այդ խնդիրը ինձ հետագայու՞մ էլ է ինձ ուղեկցելու»։
Յուրաքանչյուր կիրակի պատասխանեք հետեւյալ հարցին. «Ի՞նչ սովորեցի, ի՞նչ նվաճում ունեցա այս շաբաթ»։
Հետեւեք ձեր արտաքին տեսքին։ Միշտ պատրաստ եղեք անսպասելի հանդիպումներին։
Մի դժգոհեք ճակատագրից։ Լուռ փորձեք անցնել ձեր ուղին՝ հաղթահարելով խոչընդոտները։
Տարեկան երկու անգամ ճամփորդեք։
Սխալներ թույլ տվեք. չէ որ դրանց միջոցով եք ավելի իմաստուն եւ փորձառու դառնում։
Փորձեք անհատականություն լինել։
Ինքնուրույն որոշումներ կայացրեք։
Ամեն օր մեդիտացիա արեք։ Սովորեք թուլանալ եւ կենտրոնանալ։
Եթե գործերն այլ ընթացք են ստանում, ժպտացեք, քանի որ երբեմն դա կարող է անգամ ձեր օգտին լինել։
Սովորեք ասել «ոչ»։
Ոչ բամբասանքներին, ստին եւ բողոքներին։ Ավելի լավ է ոչինչ չասել կամ աղոթել։
Որոշումներ կայացնելուց առաջ մտածեք եւ գնահատեք իրավիճակը։ Եթե բարկացած եք, ուրեմն 24 ժամ սպասեք։
Անկախ եւ ինքնավստահ եղեք։
Հարգեք եւ ձեզ, եւ ուրիշներին։ Մի խառնվեք մյուսների գործերին, որոնք ձեզ չեն վերաբերում։
Ամեն օր զբոսնեք մաքուր օդի պայմաններում՝ անկախ եղանակից եւ տրամադրությունից։
Հավատացեք երազանքներին։ Դրանք կատարվում են։
Զարգացրեք ձեր տաղանդները։ Հավատացեք, որ դուք շնորհալի եք։
Պատասխանատու եղեք ձեր խոսքերի եւ արած գործերի համար։
Հավատարիմ եղեք մարդկանց, սկզբունքներին, ընտրությանը։
Հետեւեք ձեր առողջությանը։
Ուշադրություն դարձրեք ձեր ներքին հանգստությանն ու ներդաշնակությանը։
Ընդունեք, որ անցյալն արդեն անցյալում է։ Առաջ շարժվեք։
Հաղթահարեք ձեր վախերը։ Վախը պատրանք է։ Մի հանձնվեք։
Հաստատակամությունը եւ համառությունը միշտ խրախուսվում է։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն