Տասը միջոց, որոնք կօգնեն ձեզ գրավել եւ խենթացնել տղամարդուն։
1. Ցանկացած իրավիճակում կինը պետք է կին մնա
Ցավոք, շատ կանայք երբեմն մոռանում են այդ մասին, քանի որ զգացմունքները կուրացնում են նրանց։ Հաճախ բարկացած վիճակում կանայք ասում են այնպիսի խոսքեր, սակայն հետո ամաչում են։ Հետեւաբար, ցանկացած իրավիճակում վերահսկեք ձեր զգացմունքները։
2. Հանելուկ եղեք նրա համար
Կինը չպետք է ամբողջովին բաց ու հասկանալի լինի տղամարդու համար։ Տղամարդն անգամ չպետք է հասկանա, որ կինն լիովին իրեն է պատկանում։ Երբ կինը ներում է տղամարդուն, ընդունում նրա ասած ամեն ինչ, ուստի հարաբերությունները դադարում են հետաքրքիր լինել տղամարդու համար։
3. Մի վախեցեք ձեր տղամարդուն կորցնելուց
Եթե մշտապես վախենաք, որ կարող եք կորցնել տղամարդուն, նա կարող է խաղալիքի պես օգտագործել ձեզ, իսկ վերջում դեն նետել։
4. Հարգեք ձեզ
Եթե կանգնել եք ձեր արժանապատվության եւ հարաբերությունները շարունակելու ընտրության առաջ, ուրեմն անպայման ընտրեք առաջինը։Պետք է ցույց տալ նրան, որ դուք հպարտ եք եւ հարգում եք ինքներդ ձեզ եւ սեփական արժանապատվությունն իսկապես թանկ է ձեզ համար։
5. Անհասանելի եղեք
Միանգամից մի համաձայնեք հանդիպել կամ սեռական հարաբերություններ ունենալ նրա հետ, նույնիսկ եթե իսկապես ցանկանում եք։
6. Մայրիկ մի դարձեք նրա համար
Պետք չէ չափազանց հոգատար լինել նրա նկատմամբ. դա ոչ մի լավ արդյունք չի ունենում։ Տղամարդը միշտ տղամարդ է իրեն զգում եւ ցանկանում է ամուր հենարան լինել կնոջ համար, ոչ թե փափկասուն մեկը, որի մասին միշտ պետք է հոգ տանեն։
7. Առաջին հանդիպման ժամանակ պետք չէ լուրջ հարաբերությունների մասին խոսել
Ցանկացած դեպքում սա վախեցնում է տղամարդուն։ Այնպիսի տպավորություն ստեղծեք, որ դուք նույնպես դեռ պատրաստ չեք լուրջ հարաբերություններ սկսել։
8. Ինքնավստահություն
Մի համեմատեք ձեզ այլ կանանց՝ հատկապես նրա նախկին ընկերուհիների հետ։ Եթե նա ընտրել է ձեզ, ուրեմն դուք բոլորից առավել եք։
9. Կանացի եղեք
Դուք միշտ պետք է կանացի եւ նուրբ լինեք։ Մեկը, որը տղամարդու պաշտպանության եւ օգնության կարիքն ունի։ Ձեր տեսքը միշտ պետք է գրավիչ լինի, քանի որ տղամարդիկ խնամված կանանց են սիրում։
10. Հաճոյախոսություններ արեք
Մի մոռացեք հաճոյախոսությունների մասին։ Ամեն տղամարդ ցանկանում է սիրված ու գնահատված լինել։ Համաձայնեք, որ բոլորի համար էլ հաճելի է լսել, որ նա բարի է, ուժեղ, գրավիչ եւ խելացի։
Հ.Գ. սիրեք ինքներդ ձեզ, եւ բոլորը կգնահատեն ձեզ։
Աղբյուրը՝ liwli.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին