Ողջույն, երբեք չէի մտածի, որ կհայտնվեմ նման հիմար իրավիճակում, որից ոչ մի ելք չեմ տեսնի։ Ես ընկերուհի ունեմ, որի հետ դեռ մանկուց եմ մտերմություն անում։ Մենք երկուսս էլ տան միակ երեխան ենք եւ ասես քույրեր լինենք։Ես իմ կյանքն առանց նրա չեմ պատկերացնում։ Մենք միշտ կիսվում ենք մեր գաղտնիքներով, աջակցում միմյանց։ Երկու տարի առաջ ընկերուհիս ամուսնացավ։ Ես նրա հարսանիքի վկաներից մեկն էի։ Ամուսինը՝ Արմենը (անունը փոխված է), շատ լավ տղա է. համենայնդեպս, մինչեւ վերջերս այդպես էի մտածում։ Նա բավականին ինտելիգենտ, հմայիչ եւ հումորի մեծ զգացում ունեցող տղամարդ է։ Նրա հետ ծանոթանալուց հետո ընկերուհիս մինչեւ ականջները սիրահարվել էր, եւ նրանք երկու-երեք ամիս անց շատ արագ ամուսնացան։
Հարսանիքից հետո իմ եւ ընկերուհուս հարաբերությունները անփոփոխ էին։ Մենք շարունակում էինք հաճախ հանդիպել, ժամանակ անցկացնել եւ այլն։ Ես անգամ օգնում էի նրան երեխայի խնամքի հարցում։ Ես դեռ ամուսնացած չեմ. կարելի է ասել՝ փնտրտուքների մեջ եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել սիրաշահել նրա ամուսնուն։ Նա ինձ համար ուղղակի տղամարդ էր՝ իմ ընկերուհու ամուսինը։ Այսքանով ամեն ինչ ասված էր։ մեկ ամիս առաջ ընկերուհուս ծննդյան օրն էր։ Ես մինչեւ ուշ երեկո մնացի նրանց տանը, օգնեցի սպասքը հավաքել։ Արմենն առաջարկեց ինձ տուն տանել։ Տարօրինակ ոչինչ չկար։ Երբ մենք արդեն հասանք մեր շենքի մոտ, նա կտրուկ արգելակեց եւ ասաց, որ ինձ հետ պետք է խոսի։ Հետո հանկարծակի, առանց մի բառ ասելու հարձակվեց ինձ վրա։ Այնքան գարշելի էր։ Ես ընդդիմանում էի, բայց նա չէր լսում։ Ինչ-որ բառեր էր ասում, թե վաղուց է ինձ սիրում, որ չի կարողանում վերահսկել իրեն։ Ես բղավում էի, որ եթե չդադարի, ես օգնություն կկանչեմ։ Նա հազիվ դադար առավ, եւ ես մի կերպ դուրս պրծա նրա մեքենայից։ Անեկղծ՝ ես իսկապես վախեցել էի, քանի որ մի պահ թվաց, որ նա ինձ բռնաբարում է։ Տանը ոչինչ չասացի։ Շատ վատ էի զգում ինձ։ Սկսեցի ինքս ինձ մեղադրել, որ հավանաբար ինչ-ինչ քայլերով նրա մոտ զգացմունք եմ առաջացրել։ Բայց երդվում եմ, որ ես երբեք չեմ փորձել նրան գերել, մշտապես հիշել եմ, որ նա իմ ընկերուհու ամուսինն է։ Հաջորդ օրը նա ինձ զանգեց, բայց ես չպատասխանեցի։ Ամբողջ օրը զանգում ու զանգում էր։ Նա անգամ սպասում էր մեր տան առաջ, երբ ես աշխատանքից վերադառնում էի տուն։ Նրա առաջին բառերն էին՝ «Եթե նրան (կնոջը) մի բան ասես, ես կհայտարարեմ, որ հենց դու ես փորձել գրավել ու տիրանալ ինձ»։ Այս ցինիկ արտահայտությունից հետո ես կորցրեցի խոսելու ունակությունս. այդ բառերը խեղդում էին կոկորդս։ Ես ուղղակի վազեցի տուն։
Իհարկե, ես հասկանում եմ, որ եթե ընկերուհուս ասեմ, որ նրա ամուսինը տականք է, ես կկորցնեմ իմ մտերիմ ընկերուհուն։ Ես չեմ ցանկանում, որ նա դժբախտանա իմ պատճառով։ Բայց մյուս կողմից չեմ կարող նրանց հետ շփվել այնպես, ինչպես նախկինում։ Այդ օրից ի վեր, ես ընկերուհուս չեմ տեսել եւ ամեն անգամ մի նոր պատճառ եմ հորինում՝ հանդիպումից խուսափելու համար։ Ինչպե՞ս կարող եմ նայել նրա աչքերին։ Նա վիրավորվում է. չէ՞ որ երբեք չի եղել, որ մենք մեկ ամիս չհանդիպեինք իրար։ Բայց ես չեմ էլ կարող ինչ-որ մեկին պատմել այս մասին, քանի որ վախենում եմ, որ «բարի» մարդիկ այդ լուրը կհաղորդեն նրան։ Ուղղակի չգիտեմ՝ ինչ անեմ...
Աստղիկ Մ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)