Բնականաբար, առաջին հերթին հարց է առաջանում՝ «ի՞նչ է բազմակողմանի մտածողությունը»։ Այս հասկացությունը գործածության մեջ է մտել 45 տարի առաջ, բայց այն մինչ այսօր դեռ արդիական է։ Բազմակողմանի մտածողությունը, դժբախտաբար, ոչ բոլորին է բնորոշ։ Այն օգնում է բոլոր հարցերը քննարկել տարբեր տեսանկյուններից եւ ճիշտ որոշում կայացնել։
1. Բազմակողմանի մտածողությունը օգնում է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու հարցում
Ցանկացած իրավիճակից կարելի է ելք գտնել, բայց հաճախ մենք չենք նկատում ակնհայտ լուծումը, քանի որ կարծում ենք, որ ամեն ինչ շատ ավելի խորն է թաքնված։ Բազմակողմանի մտածողությունը կօգնի ավելի լայն մտածել, նորովի մոտեցում ցուցաբերել եւ ճիշտ որոշումներ կայացնել։
2. Ձեռքերը վար չիջեցնել
Բազմակողմանի մտածողություն կօգնի նաեւ դուրս գալ կարեւոր եւ խճճված իրադրությունից ու ճիշտ որոշում կայացնել։ Դրա շնորհիվ դուք երբեք վար չեք իջեցնի ձեր ձեռքերը կամ սպիտակ դրոշ ծածանի։
3. Առաջադրանքների յուրօրինակ լուծում
Այս կետը բացատրելու համար բերենք օրինակ.
«Տարիներ առաջ վաճառականը մեծ պարտքեր է վերցնում մի վաշխառուից եւ չի կարողանում վերադարձնել։ Ծերուկ վաշխառուն հայտարարում է, որ կմարի պարտքերը, եթե վաճառականի դուստրը համաձայնի ամուսնանալ իր հետ։ Համաձայնության են գալիս, որ պարկի մեջ պետք է երկու քար դնեն՝ սեւ եւ սպիտակ։ Եթե աղջիկը վերցնի սեւը, ապա կամուսնանա ծերուկի հետ։ Սակայն վիճակահանության ժամանակ աղջիկը նկատում է, որ ծերուկը երկու սեւ քար է դնում պարկի մեջ»։
Ուղղահայաց մտածողության տեր մարդիկ այս պարագայում կկենտրոնան այն փաստի, որ պետք է քարը հանեն պարկից, իսկ բազմակողմանի մտածողությամբ մարդիկ կկենտրոնան պարկում մնացած քարի վրա։
«Աղջիկը քարը հանում եւ միամտաբար նետում ու կորցնում է այն։ Այսինքն աղջիկն ընտրել է այն քարը, որը պարկում չէ։ Պարզ է, թե ինչ է մնացել պարկում»։
4. Նոր գաղափարները կբարելավեն ձեր կյանքը
Բազմակողմանի մտածողությունը նոր մտքեր եւ գաղափարների ծնունդ է, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ ձեր կյանքի վրա։
5. Որոշումներ կայացնելն ավելի հեշտ գործընթացի է վերածվում
Ցանկացած խնդիր յուրովի մոտեցում է պահանջում եւ բազմակողմանի մտածողությունն օգնում է գտնել այդ մոտեցումներն ու ավելի հեշտությամբ որոշումներ կայացնել։
Աղբյուրը՝ Clubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը