«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիանա Շատվերյանը՝ սեզոնի միտումների եւ հայ երիտասարդների լուքերի մասին

12:21, 19 հունիսի

Նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսեց սեզոնի թրենդների, հակաթրենդների, հայ երիտասարդների լուքերի եւ իր նոր հավաքածուի մասին։

-Դիանա, հագուստի ո՞ր ձեւացքներն ու գույներն են նորաձեւ։

- Ամռանը նորաձեւ են ազատ, թեթեւ, լայն ձեւացքները, ճապոնական եւ չինական ոճերը։ Վերջիններս արդեն գրավել են ամբողջ աշխարհը։ Այսօր ճապոնական մշակույթը մեծ ազդեցություն ունի նորաձեւության բնագավառում։ Անգամ ամենադասական դիզայներների մոտ տեսնում ենք այդ փոփոխությունները։ Ամռանը հագուստը պետք է լինի ինչպես գեղեցիկ, այնպես էլ հարմար։ Կտորները պետք է լինեն թեթեւ, իսկ գունային սահմանափակումներ գրեթե չկան: Մեղմ պաստելային երանգները՝ բաց դեղինը, Տիֆանիի տարբեր երանգները, այս տարի նույնպես նորաձեւ են։

- Ինչպե՞ս կգնահատեք հայ երիտասարդների լուքերը։

- Նկատելի եւ ողջունելի է, որ մարդիկ հետեւում են նորաձեւությանը եւ հագնվում են ժամանակակից միտումներին համապատասխան։ Եթե նախկինում՝ ինտերնետի բացակայության շրջանում, մարդիկ տեղեկացված չէին եւ չէին կարողանում հետեւել միտումներին, ապա այժմ այդ խնդիրը չկա։ Երիտասարդների մոտ տեսնում եմ հետաքրքիր միքսեր։ Բայց խորհուրդ կտամ, որ հագուստ ընտրելիս լինեն շատ ուշադիր, քանի որ ամեն ինչ չէ, որ կարող ես համադրել եւ գեղեցիկ տեսք ստանալ։ Պետք է նաեւ ուշադրություն դարձնել դիմահարդարմանը՝ տարբերակելով առավոտյան եւ երեկոյան դիմահարդարումը։ Օրինակ՝ կարմիր շրթներկ պետք է քսել երեկոյան, իսկ առավոտյան ավելի մեղմ շպար օգտագործել։ Այժմ աշխարհը ձգտում է բնական երեւալ։

- Որո՞նք են սեզոնի հակաթրենդները։

- Հակաթրենդներ են քարապատ կոշիկները, ամառային գիպյուրե վառ գույնի երկարաճիտ կոշիկները, կարճ լայն տաբատները։ Շատ եմ նկատել, որ քարապատ կոշիկները համադրում են գիպյուրե բլուզի եւ կարճ լայն տաբատի հետ, որը նորաձեւ չէ: Միշտ նորաձեւ են սեւ դասական կիսաշրջազգեստը, սրաքիթ կոշիկները, կարմիր շրթներկը։

-Վերջերս ներկայացրեցիք ձեր նոր հավաքածուն, որն աչքի է ընկնում վառ գույների առատությամբ։ Ինչի՞ց եք ոգեշնչվել։

- Այս տարի վառ գույների կարիք ունեի եւ հենց վառ գույներից եմ ոգեշնչվել։ Սովորաբար գարուն-ամառ հավաքածուներումս միայն վառ գույներ են։ Գարնանը միանշանակ սիրտդ ծաղիկ է ուզում։ Կարծում եմ՝ դա նաեւ մարդու տրամադրությունից է։ Իսկ աշուն-ձմեռ հավագածուներս իշխում են ավելի մուգ գույները, բայց անգամ այդ դեպքում ես պարտադիր ունենում եմ վառ գույնի զգեստ։ 

Մելինե Տոնոյան (լուսանկարները՝ Դիանա Շատվերյանի ֆեյսբուքյան էջից)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել