«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Էրոգեն գոտիներն՝ ըստ Կենդանակերպի նշանների

22:22, 1 հուլիսի

Ձեզ հետաքրքի՞ր է իմանալ ձեր զուգընկերոջ էրոգեն գոտիները։ Եթե այո, ուրեմն շարունակեք ընթերցել հոդվածը։

Խոյեր

Այս նշանի մարդկանց էրոգեն գոտին համարվում է գլուխը՝ հատկապես դեմքը։Հետեւաբար, խոյերը պաշտում են, երբ համբերում են իրենց քունքը, փակ աչքերը՝ էլ չասած շուրթերի մասին։

Խոյ կանայք սիրում են համբուրել մորուքավոր տղամարդկանց։ Եթե դուք մորուք չունեք, բայց ձեր զուգընկերուհին Խոյ է, ուրեմն պետք է հաճախ հպվեք նրա դեմքին։ Իսկ խոյ տղամարդը «կգնահատի», եթե դուք նրբորեն հպվեք նրա շուրթերին։

Ցլեր

Ցլերի համար էրոգեն գոտի է համարվում պարանոցը։ Ցլերը սովորաբար սեքսի ժամանակ չեն շտապում եւ վայելում են այդ գործընթացը։

Երկվորյակներ

Եթե ցանկանում եք գրգռել Երկվորյակին, ուրեմն բռնեք նրա ձեռքը, համբուրեք նրա մատները, ափը։ Սա չի կարող անտարբեր թողնել նրան։

Խեցգետիններ

Սեքսոլոգները կարծում են, որ Խեցգետիններին խելքահան են անում կրքոտ համբույրները։ Նրանց էրոգեն գոտին կուրծքն է։

Առյուծներ

Առյուծներին կարելի է գրգռել՝ հպվելով նրանց մեջքին։ Մարմնի հենց այս մասն է առյուծների էրոգեն գոտին։

Կույսեր

Կույսերի հետ սեքսով զբաղվելիս պետք է հաշվի առնել փորից մինչեւ կուրծքն ընկած հատվածը։ Այս հատվածի մերսումը գերագույն հաճույք կպատճառի Կույսին։

Կշեռքներ

Կշեռքների համար էրոգեն գոտի է համարվում հետույքը՝ ընդ որում, ոչ միայն սեքսի ժամանակ։

Կարիճներ

Ամենակրքոտ նշանը, որի էրոգեն գոտիներն են համարվում սեռական օրգանները։ Կարիճների համար սեքսն ու կիրքը նույն երեւույթներն են։ Հետեւաբար, եթե ձեր զուգընկերը Կարիճ է, ուրեմն «հերթական» սեքսը չի կարող բավարարել իրեն։

Աղեղնավոր

Ոտքեր եւ ազդրեր. հենց սրանք են աղեղնավորի էրոգեն գոտիները։ Ուստի, երբ միայնակ եք, մի ծուլացեք եւ անպայման հպվեք նրանց մարմնի այս հատվածին։

Այծեղջյուր

Այս նշանի մարդկանց համար էրոգեն են համարվում ստամոքսի ստորին հատվածը, թեւատակը, ծնկների հետեւի մաս։ Կույսերը խենթանում են, երբ նրանց զուգընկերը սկսում է մերսել մարմնի հենց այս հատվածները։

Ջրհոսներ

Ջրհոսներին գրգռելու համար հարկավոր է հպվել նրանց ոտքերին եւ կոճերին։ Սեքսի ընթացքում պետք է ընտրել այնպիսի դիրք, որ գոնե մի քանի անգամ հպվեք ջրհոսի ոտքերին։

Ձկներ

Ձկներին գրգռում են այն վայրերը, ուր նրանց հետ գնում եք սիրով զբաղվելու համար։ Նրանք կարող են գրավել ջրի աղմուկը, գեղեցիկ միջավայրը, լողավազանը։ Ձկներին հաճելի կլինի, եթե զուգընկերը մերսի իր ոտքերը եւ ոտքի մատները։ Ձկները դրանից մեծ հաճույք կստանան։

 

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել