1. Արա այն, ինչ ցանկանում ես։ Սովորիր, սովորեցրու։ Փոխվիր, զարգացիր։ Մի խոսքով՝ արա այն, ինչ իսկապես հաճույք է պատճառում քեզ։
2. Հրաժարվիր այն աղբից, որն ամեն օր ուտում, խմում կամ ծխում ես։
3. Օտար լեզուներ սովորիր։ Այսօր անգլերենի իմացությունը կենսական նշանակություն ունի։
4. Գրքեր կարդա։ Ոսկե կանոն. «Շաբաթական մեկ գիրք կարդա»։
5. Հստակ նպատակներ ունեցիր, գրիր դրանք։ Եթե իսկապես ցանկանաս հասնել քո նպատակին, ուրեմն դա կհաջողվի քեզ։
6. Սովորիր գնահատել եւ խնայել ժամանակը։
7. Ոչինչ մի հետաձգիր։ Կամ ինքդ արա, կամ մեկ ուրիշին խնդրիր։
8. Մոռացեք համակարգչային խաղերի, անիմաստ սոցիալական կայքերի մասին։ Հրաժարվիր նաեւ հեռուստացույց դիտելուց։
9. Բավական է նորություններ կարդաս։ Միեւնույնն է, կարեւոր իրադարձությունների մասին բոլորն էլ կխոսեն, եւ դու կտեղեկանաս։
10. Սովորիր առավոտյան շուտ արթնանալ։ Միգուցե անհավատալի է, բայց առավոտյան դու ավելին ես հասցնում, քան երեկոյան։ 7 ժամյա քնի, նորմալ սնվելու եւ մարզվելու պարագայում մարդը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ։
11. Փորձեք շրջապատել ձեզ իմաստուն, ազնիվ, մարդամոտ, պարկեշտ, հաջողակ մարդկանցով։
12. Սպորտով զբաղվեք՝ յոգա, հեծանիվ, ֆուտբոլ, վազք, լող եւ այլն։ Սպորտը ցանկացած մարդու լավագույն ընկերն է։
13. Արտասովոր քայլեր արա։ Գնա այնտեղ, որտեղ չես եղել, տեղափոխիր կահույքը, ոճային փոփոխություններ արա, նոր աշխատանք գտիր, դուրս արի «հարմարավետության զոնայից»։
14. Ազատվիր անպետք իրերից։
15. Մոռացիր անցյալի մասին։ Դրանից միայն դասեր քաղիր եւ միայն դրականը հիշիր։
16. Մի վախեցիր։ Անհաղթահարելի արգելքներ չկան։ Պարզապես պետք է հասկանալ, որ դու կարող ես հասնել քո նպատակին եւ զգաս հաղթանակի բերկրանքը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը