«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Բա ի՞նչ անեն, նստեն կոֆե խմե՞ն». օպերային թատրոնի նորանշանակ գեղղեկավարը` երիտասարդների արտագաղթի մասին

14:47, 3 հուլիսի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում յոթ տարվա ընդմիջումից հետո կրկին նշանակվել է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ներկայացրեց նորանշանակ գեղղեկավարին, ինչպես նաեւ խոսեց առաջիկա ծրագրերի մասին:

Անդրանիկ Արզումանյանի խոսքով` ստիպված է եղել շատ խնդրել, որպեսզի Գեղամ Գրիգորյանը վերադառնա թատրոն:

«Մեր թատրոնին շատ էր պետք գեղարվեստական թատրոն, եւ ես շնորհակալ եմ պարոն Գրիգորյանին, որ նա ընդունեց իմ հրավերը: Մնացածն արդեն աշխատանքը ցույց կտա»,-ասաց Արզումանյանը:

Գեղամ Գրիգորյանը յոթ տարի առաջ դուրս եկավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, տուժե՞ց թատրոնը դրանից, թե՞ ոչ, նա դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ երտասարդների մի մեծ սերունդ է տուժել:

«Ես կարծում եմ, որ այդ սերունդը պետք է աճեցնել: Անգամ եթե շատ շնորհալի են, լավ ձայն ունեն, դա պետք է զարգացնել»,-նշեց Գրիգորյանը` հավելելով, որ պատրաստվում է ավելացնել ներկայացումների թիվը:

«Այնպես պետք է անենք, որ այդ շնորքով երիտասարդներն անգործության չմատնվեն: Դուք գիտեք` որ արտագաղթում են, ինչի՞ համար են գնում, անգործության պատճառով են գնում: Բա ի՞նչ անեն, նստեն կոֆե խմե՞ն: Ես տեսնում եմ` մի քանիսը գիրացել են, ո՞նց հրավիրեմ թատրոն, պետք է հետեւեն իրենց, իսկ կհետեւն միայն այն դեպքում, եթե աշխատանք լինի»,-նշեց նորանշանակ գեղղեկավարը` ավելացնելով, որ շատ մտքեր ունի, որոնք պետք է իրագործի, պարզապես պետք է դեռ ուսումնասիրի թատրոնի բանկային հաշիվը:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել