Չնայած գիտնականները չեն կարողանում բացատրել օրգազմի հասնելու մեխանիզմը՝ նրանց հաջողվել է առանձնացնել յոթ փաստ կանանց հեշտանքի մասին։
1.Չափը նշանակություն ունի
Տարածված կարծիք կա, որ կանանց մեկ երրորդը հեշտանք չի ապրում․ վերջին անգամ այս ոչ այնքան ուրախալի փաստը արձանագրվել է 2005-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրգազմի հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավար Սինդի Մեսթոնը։ Իսկ ըստ վերջերս իրականացված հետազոտությունների՝ կանայք, ում արգանդի եւ ծլիկի միջեւ հեռավորոթյունը կազմում է 2,5սմ եւ պակաս, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում։
2. Նվազագույնը 20 րոպե
Հեշտանք ապրելու համար կանանց նվազագույնը 20 րոպե է անհրաժեշտ, իսկ տղամարդկանց՝ ավելի քիչ։
3. Ինքնաթիռում, գնացքում, մարզասրահում
Կանայք կարող են հեշտանք ապրել նաեւ անսովոր պայմաններում՝ մարզասրահում, գնացքում կամ ինքնաթիռի սրահում եւ անգամ ծննդաբերության ժամանակ։ Գոյություն ունի ոչ սեռական բնույթի օրգազմ։ Մարդն այն զգում է, երբ ծլիկը հպվում է ինչ-որ առարկայի (Օրինակ՝ ներքնազգեստ): Իսկ ինչ վերաբերում է մարզասրահում հեշտանք ապրելու մասին, ապա 500 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մեկ չորրորդը հեծանվային մարզասարքով, որովայնի մկանները մարզելիս նման գացողությունններ են ապրել։
4. Ինչու՞ է սեքսից հետո քնելու ցանկություն առաջանում
Սինդի Մեսթոնը եւ Դեւիդ Բասն իրենց «Ինչու՞ են կանայք սեքսով զբաղվում» գրքում գրում են, որ սեքսի կողմնակի ազդեցություններից մեկը պրոլակտին հորմոնի արտադրությունն է, ինչը քնկոտություն եւ բավարարվածության զգացում է առաջանում։ Ի դեպ, զուգընկերոջ հետ սեռական ակտի դեպքում այս հորմանը 400 անգամ ավելի է ակտիվանում, քան ձեռնաշարժության պարագայում։
5. Դեղահաբ գլխացավի դեմ
Սեքսից հետո մեծ քանակությամբ էնդորֆին հորմոն է արտազատվում։ Այս հորմոնը ցավազրկող հատկություն ունի եւ այն ավելի ազդեցիկ է, քան ցանկացած դեղահաբ։ Այսպես օրգանիզմը մինչեւ 24 ժամ կարող է ազատվել գլխացավից՝ ընդ որում առանց կողմնակի ազդեցությունների։ Ուստի, եթե գլխացավ ունեք պետք չէ սեքսից հրաժարվել։ Ի դեպ, օրգազմը նաեւ օգնում է ազատվել մեջքի, մկանների եւ հոդերի ցավերից։
6. Օրգանիզմի մաքրու՞մ
Օրգազմի ժամանակ հեշտոցն ու արգանդը ազատվում են դրանցում կուտակված գոյացումներից։ Եթե այդ «մաքրումը« տեղի չի ունենում, ուրեմն ժամանակի ընթացում կնոջ մոտ էնդոմետրիոզ է նկատվում։
7. Կնոջ տարիքը
Գիտականորեն ապացուցված է՝ որքան հասուն է կինը, այնքան ավելի հեշտությամբ է նա օրգազմի հասնում։ Ինդիանայի համալսարանի մասնագետների կատարած հարցումներից պարզ է դառնում, որ 40—50 տարեկան կանայք ավելի արագ են օրգազմի հասնում, քան երիտասարդ աղջիկները։ Սա պայմանավորված է նրանց փորձով, զուգընկերոջ հետ հարաբերություններում ավելի ազատ եւ հարմարավետ զգալով եւ ցանկությունները չթաքցնելով։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով