Հոլիվուդյան դերասան Ջեք Մաքսվելը հայտնի է նաեւ որպես ճանապարհորդ, որն իր հաղորդման շրջանակներում ներկայացնում է տարբեր երկրներ։ Մի քանի ամիս առաջ Ջեքը այցելել էր Հայաստան։ Վերջերս նա ամփոփել է իր բոլոր ճանապարհորդությունները եւ կազմել «լավագույն ալկոհոլային խմիչք» թոփ-տասնյակը։
Լավագույն տասնյակում հայտնվել են Պերուն (պիսկո), Ճապոնիան (սակե), Բելիզը (շոկոլադե ստաուտ), Իսլանդիան (բիրկիր), Թուրքիա (ռակիա), Իսպանիա (ռատաֆիա՝ խոտաբույսերից պատրաստված թուրմ), Ճապոնիա (վիսկի, փոքր-ինչ զարմանալի է, բայց փաստ), Մոնղոլիա (Չինգիս խան օղի), Ավստրիան (ռոմ) եւ Հայաստանը («Դվին» կոնյակ)։ Մաքսվելի «Լավագույն ալկոհոլային խմիչք» թոփ-տասնյակի ութերորդ տեղը զբաղեցրած հայկական կոնյակի մասին ճանապարհորդը գրել է.
«Ասում են, որ հայկական կոնյակը բարեկամական հարաբերություններ է հաստատել Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի միջեւ Յալթայում կայացած հանդիպման ժամանակ։ Ասում են, որ դրանից հետո Ստալինը 400 շիշ կոնյակ է ուղարկել Չերչիլին։ Ասում են նաեւ, որ Ռուզվելտին նույնպես հայկական կոնյակ են ուղարկել։ Չգիտեմ՝ ճիշտ է սա, թե ոչ, բայց ես իսկապես հավանեցի այն։ Հայկական կոնյակը ուղղակի ֆանտաստիկ համ ուներ։ Ես երբեք նման կոնյակ չէի ըմպել»,- գրել է Ջեքը։
Աղբյուրը՝ Radiotimes.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին