«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Առասպելներ սիրուհիների մասին

23:12, 28 օգոստոսի

Սիրուհիները խմում են այլ կանանց ամուսինների արյունը եւ ծախսում նրանց փողերը։ Իհարկե, կան այսպիսի սիրուհիներ, սակայն կան նաեւ այնպիսի կանայք, որոնք իրենց էությամբ լիրբ չեն, պարզապես կանացի երջանկության պակաս են զգում։

Առասպել 1. Սիրուհին իր թակարդն է գցել ամուսնուն

Այո, այսօր կանայք ավելի ուժեղ են ու համարձակ, սակայն տղամարդիկ դեռ իշխողի դերում են եւ սիրային արկածներում հենց նրանք են առաջատարի եւ նախաձեռնողի դերում։ Նրանք են սկսում հաճոյախոսություններ անել կնոջը, զանգել նրան, հանդիպումներ փնտրել եւ այլն։

Առասպել 2. Սիրուհին ունի միայն մեկ ցանկություն՝ քանդել նրա ընտանիքը

Երբ կինը սիրավեպ է սկսում ամուսնացած տղամարդու հետ, պարտադիր չէ, որ նա ցանկանա քանդել նրա ընտանիքը։ Կան սիրուհիներ, որոնք սիրահետում են որոշ տղամարդկանց, բայց ոչ մի դեպքում նրա հետ չէին ամուսնանա՝ նույնիսկ եթե տղամարդը ցանկանար։ Հետեւաբար, միշտ չէ, որ սիրուհին պատրաստ է ամուսնանալ եւ լուրջ հարաբերություններ սկսել տղամարդու հետ։

Առասպել 3. Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեն կառուցում

Սիրուհիները համաձայն չեն այս տեսակետին։ Նրանք կարծում են, որ սա հենց կանայք են հորինել։ Ի սզբանե սիրուհու երջանկությունը լիարժեք չէ, սակայն դա մեկ ուրիշ կնոջ հետ ոչ մի կապ չունի։

Առասպել 4. Մենք այնքան գեղեցիկ զույգ էինք

Սիրուհիները սովորաբար հայտնվում են այն զույգերի կյանքում, որոնք արդեն իսկ «բաժանված» էին։ Ինչու պետք է տղամարդը սիրուհի ունենա, եթե նա իսկապես սիրում է իր կնոջը, ցանկանում է լինել նրա կողքին եւ հենց նրա հետ անցնել կյանքի բոլոր փորձությունները։ Եթե ամուսինների կյանքում ամեն ինչ հարթ լիներ, սիրուհին այնտեղ տեղ չէր ունենա։

Առասպել 5. «Ինչու՞ է նա սիրահետում իմ ամուսնուն․ մի՞թե նա ավելի երիտասարդ մեկին չի կարող գտնել»

Ոչ, նրան դրայվ է հարկավոր, նա իր կողքին հասուն ու կայացած մեկին է ցանկանում տենել։

Առասպել 6. Նա ընդհանրապես գեղեցիկ չէ

Որքան էլ որ տխուր հնչի, բայց ամուսնությունից հետո կանայք մտածում են «վերջ, ամեն ինչ արված է»։ Նրանք կարծում են, որ ՔԿԱԳ-ում գրանցվելուց հետո ամուսինը իրենց սեփականությունն է։ Նա սկսում է միայն մտածել, թե ուր է իր ամուսինը, ում հետ է, ինչի մասին է երազում, երբ կվերադառնա տուն եւ այլն։ Կանայք կարծում են, որ սիրուհինները հրեշներ են, որոնք խորտակում են իրենց կյանքը։ Սակայն մոռանում են, որ ամուսինը նույնպես ցանկություններ եւ զգացմունքներ ունի, եւ երբեմն նրան գրավում են արգելված երեւույթները։

Առասպել 7. Սիրուհին անբարոյական է

Հավանաբար դուք պետք է համաշխարհային գրականությունից որոշ ստեղծագործություններ կարդալ։ Ոչ բոլոր սիրուհիներն են անբարոյական, պետք չէ բոլորին նույն անկյան տակ դիտարկել։ Կան գեղեցիկ եւ արժանապատիվ կանայք, որոնց չի հաջողվել անձնական կյանքն ունենալ եւ սիրեկանի հայտնվելուց հետո նրանք վատը չեն դառնում։

Առասպել 8. Սիրուհուն միայն նրա փողերն է հարկավոր

Այսօր ավելի հեշտ է գումար վաստակել, քան իսկական տղամարդ գտնել։ 30 տարեկան եւ ավելի բարձր կանայք սովորաբար շատ լավ վաստակում են եւ կարողանում են հոգալ իրենց ծախսերը։ Հետեւաբար, այս պարագայում տղամարդու վաստակած գումարը մտնում է ընտանեկան բյուջե։

Առասպել 9. Ի՞նչ օրինակ են նրանք իրենց երեխաների համար

Փոքրիկ երեխաները, միեւնույնն է, չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Իսկ մեծ երեխաներն էլ վաղուց արդեն մանուկ չեն եւ հասկանում են ամեն ինչ։ Իսկ երեխաների դաստիարակությունը միայն հայրիկի եւ մայրիկի օրինակին հետեւելը չէ։ Ավելին, մայրը նույնպես կատարյալ չէ, որ հայրը երջանկություն է փնտրում մեկ ուրիշի գրկում։

Առասպել 10. Սիրուհիները ի վերջո միայնակ են մնում

Այո, ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում։ Կինը, որը սիրավեպ է սկսել ամուսնացած տղամարդու հետ, կարող է նաեւ այլ հարաբերություններ ունենալ․ ինչն է նրան խոչընդոտում։ Ավելին, երբ նա գտնի իր իրական երջանկությունը, կարող է խզել իր կապերը սիրեկանի հետ։ Չէ որ նրանք պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search