Սերժ Ավետիքյանի նոր՝ «Ինչպես ամերիկյան մի երգ» ֆիլմի հայաստանյան նկարահանումներին, ինչպես նաեւ «Ոսկե Ծիրան-2015» փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսիացի կինոպրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը:
Նրա խոսքով՝ արդեն 3-րդ անգամ է Հայաստան այցելում: «Շատ տպավորված եմ, Հայաստանը հիասքանչ է իր մարդկանցով»,-նշեց նա:
«Ինչպես ամերիկյան մի երգ» ֆիլմի պրոդյուսերը շատ է տպավորվել Խաչիկ գյուղից, որտեղ ընթացել է ֆիլմի նկարահանումների մի մասը: «Գյուղում շատ ուժեղ էմոցիոնալ պահեր եմ ունեցել»,-ասաց նա:
«Ոսկե Ծիրան-2015»-ում Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկայացնում է իր պրոդյուսերությամբ ստեղծված՝ ռեժիսոր Էմանուել Մուռեի «Կապրիզ» ֆիլմը, որը կինոփառատոնի «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ժապավենն է:
Նիդերմայերը կարծում է՝ սիրահարվածությունը ֆրանսիական կինոյի յուրահատկություններից է: Պրոդյուսերը հպարտությամբ նշում է՝ ֆրանսիացիները Եվրոպայում բացառություն են կազմում նախ նրանով, որ տարեկան մոտ 200 լիամետրաժ ֆիլմ են թողարկում, հետո էլ ֆրանսիական կինոն իրենց երկրում մեծ ժողովրդականություն է վայելում:
«Ֆրանսիական կինոն մեզ մոտ ամերիկյան ֆիլմերից 50-60 տոկոսով ավելի շատ է դիտվում»,-եզրափակեց նա:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ