Ամռան սկսվելուն պես՝ շատ աղջիկների տանջում է մի հարց՝ ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից: NEWS.am STYLE-ն այս հարցով որոշել է դիմել հայտնիներին, որոնք էլ հաճախ հենց օրինակ են ծառայում շատ աղջիկների համար: Մեր աչքից չի վրիպել այն, որ երգչուհի Ջուսը, ով կառուցվածքի հետ կապված խնդիրներ չունի, նիհարել է: Մեզ հետ զրույցում նա բացահայտեց նիհարելու պատճառներն, ինչպես նաեւ խորհուրդ տվեց, թե ինչպես նիհարել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:

Ջուս, Դուք կառուցվածքի հետ կապված խնդիրներ չունեք, կարծես թե, սակայն ակնհայտ է, որ նիհարել եք: Ո՞րն է պատճառը:
Այո, նիհարել եմ 7 կգ-ով: Առաջ 57 կգ էի, իսկ հիմա՝ 50: Պատճառը ատամներիս բրեկետներն են, որովհետեւ դրանց պատճառով չեմ կարողանում շատ ուտել, նաեւ աշխատում եմ չուտել երեկոյան 19:00-ից հետո եւ տանը մարզվում եմ:
Ինչպե՞ս եք մարզվում, ի՞նչ վարժություններ են դրանք:
Կարդիո վարժություններ են: Միացնում եմ YouTube-ը եւ սկսում պարապել մոտ 40 րոպե:
Իսկ դիետաներ պահու՞մ եք
Ոչ, բայց բրեկետների պատճառով սկսել եմ քիչ ուտել: Եվ դա բոլորի մոտ է այդպես:

Այսօր շատ հայտնի մարդիկ դիմում պլաստիկ վիրահատությունների եւ ոչ միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
Կարելի է ասել, որ մոտ 90 տոկոսն ինչ-որ բան արել է իր դեմքի վրա՝ քթերն են վիրահատում եւ շրթունքներն են սրսկում: Ես չեմ արել եւ չեմ անի, քանի որ նկատել եմ, որ բոլորի քթերը միանման են վիրահատում, մարդիկ կորցնում են իրենց ինդիվիդուալությունը, դառնում են միանման:
Ի՞նչ խորհուրդ կտաք նիհարել ցանկացող աղջիկներին:
Խորհուրդ կտամ վարժություններ անել, բայց ոչ միանգամից, քանի որ կարող են վատանալ, շատ բարդ վարժություններ են սրանք: Պետք է անել 10 րոպե, հետո քիչ-քիչ ավելացնել մինչեւ 40-ի: Եթե կարիք կա բրեկետների, դրեք, եւ միանշանակ, ուզած-չուզած, կնիհարեք: Մի կերեք ժամը 19:00-ից հետո եւ աշխատեք ուտել միս կամ ձուկ աղցանով՝ առանց մայոնեզի:
Զրուցեց՝ Շ. Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
