Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Հայ հայտնիներ, ում համար ավելորդ քաշը խոչընդոտ չէ (ֆոտո)

14:35, 23 հուլիսի

Համաշխարհային շոու-բիզնեսի չգրված օրենքներից է, որ արտիստը պետք է ոչ միայն տաղանդ ունենա, այլեւ գեղեցիկ արտաքին տեսք: Իհարկե, այս միտումը գնալով զիջում է իր դիրքերը, քանի որ ասպարեզ են գալիս աստղեր, ովքեր չունենալով իդեալական մարմնի կառուցվածք, կոտրում են քարացած կարծրատիպերը` Ադել, Վուպի Գոլդբերգ, Քուին Լատիֆա, Քիմ Քարդաշյան. շարքը կարելի է անվերջ շարունակել:

Հայկական շոու-բիզնեսը, որը երբեք էլ չի ենթարկվել արտասահմանյան շոու-բիզնեսի թելադրանքներին, նույնպես ունի աստղեր, ում ավելորդ քաշը չի խանգարել նրանց հասնել հաջողությունների թե' անձնական, թե' գործնական կյանքում: NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին.

Շուշան Պետրոսյան

 

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը թեեւ նիհարելու փորձեր արել է, բայց երբեք չի հասել մոդելային կառուցվածքի: Երգչուհին ամուսնացած է, ունի երկու որդի: Շարունակում է երգել եւ զբաղվել պատգամավորական գործունեությամբ:

Սոնա Շահգելդյան

 

Սոնան նույնպես նիհարելու փորձեր արել է, երբ մասնակցում էր «Նոր ալիք» մրցույթին: Այդ ժամանակ երգչուհին նիհարել էր մոտ 7 կգ, սակայն իր հարցազրույցներում միշտ պնդում է, թե բացարձակ չի խորշում իր ավելորդ կիլոգրամներից եւ միտք էլ չունի նիհարելու: Մի քանի օր առաջ էլ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր, թե ամուսնացել է:

Լիաննա

 

Երգչուհի Լիաննան սիրվեց իր հզոր ձայնային տվյալների շնորհիվ` մասնակցելով տարատեսակ մրցույթների եւ Հայաստանին հաղթանակներ բերելով: Լիաննան այս ընթացքում քաշի նվազում չարձանագրեց, փոխարենն ամուսնացավ եւ բալիկ ունեցավ:

 Արմենչիկ

 

ԱՄՆ-ում բնակվող հայտնի երգչին նույնպես ավելորդ կիլոգրամները չեն խանգարել լինել սիրված եւ ճանաչված: Արմենչիկը հաջողել է նաեւ անձնական կյանքում: Երգիչն ամուսնացած է, ունի որդի:

Աննա Արմենակյան

 

Երգչուհի Աննա Արմենակյանն իր կարիերան սկսել է Հայաստանում, այնուհետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ ամուսնացել է: Աննան ունի երկու երեխա, սակայն թողել է երգչուհու կարիերան:

Մայա Մարգարյան

 

Ցուցակի թերեւս միակ արտիստը, ով ակնհայտորեն պայքարում էր իր ավելորդ քաշի դեմ: Մայային կարելի էր տեսնել մեկ նիհարած, մեկ էլ` գիրացած, սակայն նա միշտ պահպանում է նորման եւ փորձում չանցնել դրանից այն կողմ: Երգչուհին Հայաստանում չէ: Ամուսնացել է, ունի որդի եւ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Այժմ չի երգում:

Սոնա

 

«Մեր բակից» հայտնի դարծած թմբլիկ Սոնան, ով բնակություն էր հաստատել Մոսկվայում, շոկի ենթարկեց հայ հանդիսատեսին` իր  «Всё пройдёт» տեսահոլովակով, որտեղ անճանաչելիորեն փոխվել էր: Շատերը պնդում են, թե երգչուհին բազում պլաստիկ վիրահատություններ է արել: Այդպես է, թե ոչ, դա հարցի մի կողմն է, բայց այդ օրվանից ի վեր` Սոնան փորձում է պահպանել ձեռք բերած կառուցվածքը եւ դա նրա մոտ ստացվում է: Նույնը չես ասի նրա անձնականի մասին: Առաջին անհաջող ամուսնությունից հետո երգչուհին չի շտապում ամուսնանալ:

Անի Ավդալյան

 

Հայտնի ոճաբան Անի Ավդալյանին նույնպես ավելորդ քաշը չի խանգարել հաջողությունների հասնել: Նա այժմ Հայաստանի ամենապահանջված ոճաբաններից է եւ օրերս առաջին անգամ մայրացել է:

Քիմ Քարդաշյան

Եվ, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ աշխարհի ամենահայտնի հայուհուն, ով իր ոչ ստանդարտ եւ 90/60/90-ից հեռու մարմնի կառուցվածքով կարծրատիպեր է կոտրում մոդելային ասպարեզում: Քիմ Քարդաշյանը երջանիկ է իր երկրորդ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի եւ դստեր` փոքրիկ Նորթի հետ: Շուտով կծնվի նաեւ զույգի երկրորդ երեխան:

Պատրաստեց` Շ. Շուշան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search