Սեքսից լիարժեք հաճույք ստանալու եւ այն իսկապես վայելելու համար պետք է հետեւել տասը կանոնի։
1.Վանեք անիմաստ մտքերը
Սեքսի ժամանակ ավելորդ ու անիմաստ մտքերը անպետք կոսմետիկ միջոցի նման պետք է դնել մի դարակի մեջ եւ մոռանալ դրանց մասին։ Այս հարցում տղամարդիկ պրոֆեսիոնալ են։ Նրանք սեքսի ժամանակ մոռանում են հիմարությունների մասին եւ մտածում միայն գերագույն հաճույք վայելելու մասին։ Սեքսի ընթացքում անհրաժեշտ է «անջատել» ուղեղը եւ տրվել ֆիզիկական բնազդներին։
2.Կիրք
Սեքսն առանց կրքի ու զգացմունքների, ասես, անհամ սնունդ լինի, որը չես ցանկանում ուտել։ Հետեւաբար, սեքսից լիարժեք հաճույք ստանալու համար պետք է զուգընկերների միջեւ կիրք լինի։
3. Ազատ եղեք
Անկողնում անհրաժեշտ է մոռանալ կեղծավորության մասին եւ տրվել զգացմունքներին։ Իդեալական սեքսի ժամանակ զուգընկերներից ոչ մեկը չի ամաչում, նրանք ազատված են անիմաստ մտքերից, բարդույթներից, կարծրատիպերից։ Սեքսի ընթացքում զուգընկերներին ամեն ինչ թույլատրվում է՝ ճչալ, հայհոյել, ինչպես նաեւ գործի դնել երեւակայությունը, որպեսզի հետո այս սիրո գիշերվա մասին հիշելիս նրանց մարմնով դող անցնի։
4. Մի արեք այն, ինչ ձեզ հաճելի չէ
Պետք չէ ամեն հարցում ենթարկվել զուգընկերոջը։ Պետք չէ համաձայնել ընդունել այնպիսի դիրքեր կամ սեքսի տեսակներ, որոնք ձեզ դուր չեն գալիս։ Ոչ մեկը չի կարող հաճույք պատճառել ձեզ, եթե դուք ինքներդ չեք ցանկանում դա։ Արեք այն, ինչ ձեզ հաճույք է պարգեւում։
5. Ճանաչեք ձեր մարմինը
Ձեր անմոռանալի գիշերը պայմանվորված է նաեւ այն հանգամանքով, թե որքանով եք դուք ճանաչում ձեզ, ձեր մարմինն ու դրա առանձնահատկությունները։ Չէ որ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի եւ այն, ինչ հաճելի է ձեզ, մեկ ուրիշի համար հնարավոր է ընդունելի չլինի։ Եթե կարող եք զուգընկերոջը որոշակի նրբություններ հուշել ձեր մասին, ուրեմն անմոռանալի սեքսն ապահովված է։
6. Անսպասելիություն
Եթե զուգընկերը փորձում է անսպասելի քայլեր կատարել ձեզ գոհացնելու եւ բավարարելու համար, մի արգելեք նրան։ Հիշեք, որ կյանքում ամենահիշարժան պահերն անսպասելի ակնթարթներն են։
8. Քննարկեք ձեր ցանկությունները
Եթե մտադիր եք շարունակել ձեր հարաբերությունները, ուրեմն քննարկեք, թե ինչ զգացողություններ եք ունեցել սեքսի ժամանակ։ Բայց պետք չէ քննադատել նրան, քանի որ այդպես դուք կարող եք ճնշել նրան եւ ազդել նրա ինքնագնահատականի վրա։ Փորձեք նկատել միայն դրական երեւույթները եւ հիշել դրական ակնթարթների մասին։
9. Գուշակեք ձեր զուգընկերոջ ցանկությունը
Ձեր զուգընկերոջ ցանկությունները գուշակելը նույնպես շատ կարեւոր է։ Սեքսի ժամանակ պետք է մտածել տղամարդու պես, բայց վարվել կնոջ նման։ Այս ունակության շնորհիվ ձեզ կհաջողվի գրավել տղամարդուն եւ ավելի մեծ հաճույք պարգեւել նրան։
10. Սիրեք ձեզ
Վերջին կետը պատգամ է ոչ միայն սեքսով զբաղվելիս, այլեւ ամբողջ կյանքի համար։ Խոսքը ոչ թե եսասիրության, այլ սեփական «ես»-ն ու զգացմունքները ընդունելու եւ հարգելու մասին է։ Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։
Աղբյուրը՝ sexart.me
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում