Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հորոսկոպի ո՞ր նշանի հետ ամուսնությունը կհարստացնի ձեզ

21:16, 1 սեպտեմբերի

Աստղագուշակները պնդում են, որ ձեր ֆինանսական հաջողությունները մեծապես կախված են ձեր կողակցից։ Ցանկանու՞մ եք հարստանալ, ուրեմն ընտրեք մեկին, որը համապատասխանում է ձեզ։

Խոյերը հատկապես պետք է փորձեն ընտանիք կազմել Ջրհոսների հետ։ Նրանք իդեալական զույգ կարող են լինել։ Կշեռքները նույնպես ֆինանսական հաջողություններ կարող են բերել Խոյերին։ Վերջիններս պետք է խուսափեն Կարիճների հետ միությունից։

Ցուլերին ֆինանսական գլխապտույտ հաջողություն կբերեն Ջրհոսներն ու Կարիճները։ Համատեղելի են նաեւ Առյուծները, Խոյերը եւ Աղեղնավորները, իսկ Ցուլերի հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է հաջողություններ գրանցել։

Երկվորյակները գումարային խնդիրներ չեն ունենա, եթե իրենց կյանքը կապեն Առյուծների, Այծեղջյուրի, Ցուլերի եւ Կույսերի հետ։ Երկվորյակ զուգընկերը ոչնչով չի օգնի, իսկ Կարիճները ընդհանրապես կարող են կործանել ձեզ։

Խեցգետինները հարստանալու համար պետք է ընտրեն Առյուծ, Խոյ կամ Կշեռք զուգընկեր։ Հաջողակ կլինեք նաեւ Ցուլերի հետ։

Առյուծները հարուստ եւ անհավանական հաջողակ կլինեն Երկվորյակների հետ միության շնորհիվ։ Առյուծներին ֆինանսապես կայուն կյանք կարող են ապահովել նաեւ Կշեռքները, Ջրհոսները, Այծեղջյուրները, Կույսերը եւ Ցուլերը։ Իսկ Կարիճներից պետք է խուսափել, քանի որ նրանք խոչընդոտում են ձեր հաջողություններին։  

Կույսերին հարկավոր է Կարիճների աջակցությունը։ Եթե այլ նշանների դեպքում Կարիճները այնքան էլ մեծ հաջողություն չեն բերում նրանց, ապա Կույսերի պարագայում ամեն ինչ հակառակն է. նրանք, ասես Կույսերի հաջողության թալիսմանը լինեն։

Կշեռքները ֆինանսական հաջողություն են բերում գրեթե բոլոր նշաններին՝ իրենց անգամ մի գրոշ չթողնելով։ Սակայն Կշեռք եւ Աղեղնավոր զույգին գլխապտույտ հաջողություններ են սպասվում։

Կարիճների պարագայում ամեն ինչ շատ բարդ է։ Նրանք հաջողակ չեն ոչ մի նշանի համար, բացի Այծեղջյուրներից, Կույսերից եւ Ցլերից։ Սակայն նույնիսկ այս պարագայում, Կարիճը պետք է ինքնուրույն փորձի վաստակել իր գումարը։

Աղեղնավորները երջանիկ միություն կարող են կազմել Ջրհոսների եւ Կշեռքների հետ. նրանց հիանալի ապագա է սպասվում։ Նրանք կարող են նաեւ հաջողություն բերել Կույսերին, Ցուլերին եւ Այծեղջյուրներին։

Այծեղջյուրի հաջողության վրա ոչ մի նշան չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ իրենց ֆինանսական միջոցների համար միայն իրենք են պատասխանատու։ Բայց պետք է ուշադրություն դարձնել եւ որպես կողակից ընտրել Աղեղնավորներին, Խոյերին եւ Առյուծներին, որոնք ձեզ կայուն եկամուտ կապահովեն։

Ջրհոսները պետք է կյանքը կապեն Աղեղնավորների, Խոյերի, Առյուծների, Կշեռքների եւ Ցուլերի հետ։ Իսկ Կարիճներից պետք է զգուշանալ, քանի որ ձեր հաջողությունները միանգամից կխամրեն։

Ձկները միշտ էլ ֆինանսական օգնության կարիք կզգան, եւ նրանց կօգնեն Այծեղջյուրները, Կույսերը եւ Ցլերը։ Իսկ եթե Ձկները ցանկանում են միայնակ հասնել իրենց հաջողությանը, ուրեմն պետք է ընտրեն Խոյերին։

 

Աղբյուրը՝ dailyhoro.ru

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել