Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: NEWS.am STYLE-ի զրուցակիցն այս անգամ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:
Մեզ հետ զրույցում Լուիզան ասաց, որ դեռ չի մեկնել հանգստի, քանի որ աշխատում է, խաղում է ներկայացումներում, իսկ հանգստի պատրաստվում է գնալ օգոստոս ամսին:
Դերասանուհին ամուսնու եւ դստեր հետ մեկնելու է Հունաստան: «Ինձ մոտ հանգիստը միշտ ընտանիքիս հետ է: Չենք եղել Հունաստանում դեռ, այդ իսկ պատճառով ընտրեցինք հենց այդ երկիրը: Կարծում եմ` պետք է որ լավ լինի: Ծովափնյա հանգստին զուգահեռ` կփորձենք նաեւ այցելել այնտեղի տեսարժան վայրերը, միգուցե նաեւ գնանք Աթենք: Չգիտեմ, տեղում կորոշենք»,-ասաց Լուիզան:

Անդրադառնալով Հայաստանում հանգստանալու հարցին ու դրա` ոչ այդքան մատչելի գներին, դերասանուհին նշեց.
«Այստեղ խնդիրը ոչ միայն ֆինանսական է, այլեւ նախապատվության հարց է: Ես եւ ընտանիքիս բոլոր անդամները սիրում ենք ծովափնյա հանգիստ, իսկ Հայաստանում, ցավոք, այլընտրանք չկա: Հայաստանի բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է հանգստանալ, մենք 2-3 օրով եղել ենք, տեղեր կան, որ շատ սիրել ենք, բայց, ընդհանուր առմամբ, քանի որ մենք գերադասում են ենք ծովափնյա կլիման եւ ջրային հաճույքները, նախընտրում ենք տարբեր տարիներ տարբեր ծովափնյա երկրներ մեկնել:
Անշուշտ, ֆինանսական կողմն էլ կա, որովհետեւ գաղտնիք չէ, որ Հայաստանում լավ տեղերը, որտեղ ուզում ես արժանավայել հանգիստ ունենալ, գնային իմաստով գրեթե նույնն են, ինչ դրսում նույն կարգի եւ որակի հյուրանոցները, դրան գումարած` կարելի է տեսնել ավելի հետաքրքիր վայրեր, զարգացնել մտահորիզոնը: Դրա համար, իհարկե, շատ արդարացված է, որ շատերը X գումարի սահմաններում գերադասում են մեկնել արտերկիր հանգստանալու, բայց Հայաստանում էլ կան տեղեր, որտեղ ես մեծ հաճույքով եղել եմ եւ չեմ դժգոհել»:
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը