Ցանկացած կին երազում է հրաշք դիմակի մասին։ Դիմակ, որը 10-15 րոպե դեմքի մաշկին քսելուց հետո կնոջը կդարձնի իսկական գեղեցկուհի՝ 10 տարով երիտասարդացնելով նրան։
Այսպիսով, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հրաշք դիմակ, որի արդյունքն իսկապես գոհացնող է, իսկ գինը չի հարվածի ընտանեկան բյուջեին (երեւանյան սրահներում այս պրոցեդուրայի դիմաց կվճարեք 5000-10000դր)։ Խոսքը ալգինատային դիմակի մասին է, որի օգնությամբ կարելի է ազատվել մաշկի բոլոր խնդիրներից։ Ավելին, եթե շտապ ցանկանում եք երիտասարդ եւ թարմ տեսք ստանալ, ապա սա լավագույն միջոցն է, քանի որ այս դիմակը 30 րոպեում կօգնի ազատվել կնճիռներից եւ գեղեցիկ փայլ կտա ձեր դեմքին։ Եվ սեփական փորձով կարող եմ հաստատել, որ արդյունքն ակնհայտ է հենց առաջին կիրառությունից։
Իսկ ո՞րն է այս դիմակը։ Դիմակի հիմքում ալգինային թթվի աղերն են, որոնք մեծ քանակությամբ առկա են ջրիմուռների մեջ։ Ալգինային թթվի եւ ջրի միախառնումից առաջանում է գել, որը հարուստ է հանքային նյութերով, վիտամիններով եւ սպիտակուցներով, որոնց շնորհիվ դիմակը մաշկը ձգելու, սնուցելու, տոնուսը բարձրացնելու հիանալի հատկություն է ձեռք բերում։ Արդյունքում, ալգինատները սկսում են վերականգնել մաշկի բջիջների նյութափոխանակությունը։
Նշեմ, որ դիմակը ունի նաեւ բակտերիասպան եւ հակաբորբոքային հատկություն եւ լայնացած ծակոտիներով, յուղոտ մաշկի դեմ պայքարի հիանալի միջոց է (չնայած դիմակը կիրառելի է ցանկացած տեսակի մաշկի դեպքում)։ Ի դեպ, դիմակը կարելի է օգտագործել որպես ցելյուլիտից ազատվելու մեթոդ, քանի որ այն կարող է հեռացել ավելորդ հեղուկն ու շլակները՝ ձգելով մաշկը։ Բայց վերջին պարագայում անհրաժեշտ է նվազագույնը 10 պրոցեդուրա՝ դիմակի օգտագործումը համադրելով մերսումների հետ։
Անձամբ ես նախընտրում եմ կոլագենով ալգինատային դիմակ, որը «ստիպում է» մաշկի բջիջներին ինքնուրույն արտադրել անհրաժեշտ նյութերը։ Արդյունքում մաշկը ավելի ձիգ, երիտասարդ տեսք է ստանում։ Անկեղծ ասած՝ այս դիմակը մեկ բարդություն ունի. այն շատ արագ է կարծրանում եւ պետք է արագ քսել։ Դիմակի օգտագործումից հետո ձեւավորում է ամուր թաղանթ, որն անգամ ջուրը չի կարող ճեղքել։ Առաջանում է որոշակի ճնշում, որն օգնում մյուս միջոցներին ներծծվել մաշկի մեջ։ Հետեւաբար, պրոցեդուրան սկսելուց առաջ պետք է շիճուկներ օգտագործել, որպեսզի եւ շիճուկի, եւ դիմակի օգտակար նյութերը ներծծվեն մաշկի մեջ։
Նշեմ, որ ընդամենը 30 րոպե անց դիմակն արդեն կարելի է հեռացնել մաշկից՝ առանց լվանալու։ Վերջում պարզապես հարկավոր է մաշկին դեմքի տոնիկ եւ ձեր նախընտրած քսուքը օգտագործել։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով